close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2017
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2017
USD1477.89
GBP1646.20
EUR1567.97
RUB18.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Միասին». արվեստով զբաղվող հաշմանդամներն ու արվեստագետները կաշխատեն կողք կողքի

Մշակույթ

18 Օգոստոսի 2017, 14:50
 «Միասին». արվեստով զբաղվող հաշմանդամներն ու արվեստագետները կաշխատեն կողք կողքի

«Նարեկացի» արվեստի միությունում մեկնարկեց «Միասին» խորագրով նոր նախագիծը, որի շրջանակում արվեստով զբաղվող հաշմանդամներն ու հայտնի արվեստագետները կաշխատեն և հանդես կգան համատեղ աշխատանքներով` կողք կողքի:

Հետագա միջոցառումներին իրենց մասնակցությունը կցուցաբերեն նաև տվյալ ոլորտի կայացած մասնագետները, որոնց հետ համագործակցության արդյունքում ակնկալվում է, որ նոր ճանապարհներ կբացվեն միջոցառման մասնակիցների համար, ովքեր արվեստի դաշտում ներգրավվելու, իրենց գունավոր երազանքներն իրականություն դարձնելու և ազատ ստեղծագործելու համար հավասար պայմաններ ունենալու մեծ անհրաժեշտություն ունեն:

 «Միասին» նախագծի իրականացման ընթացքում ՆԱՄ-ը կներկայանա հատուկ միջոցառումների շարքով՝ ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անհատների երաժշտական, նկարչական կամ այլ ոլորտներում հաջողությունների հասած աշխատանքները: «Այս փայլող աչքերը չեն կարող աշխատանքում դրական արդյունք չտալ»,- միջոցառման ժամանակ իր խրախուսող խոսքն ասաց ծրագրի ղեկավար Լուսինե Ազարյանը:

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը ներկայացրեց իր հուշերը և նշեց, որ դեռ միության բացման օրից կարևորել է հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատանքներն ու համագործակցությունը, պատմեց այն հանդիպման մասին, որը ստիպել է նրան միությունը ամեն կերպ հարմարեցնել հաշմանդամներին: «Ես շատ հաճախ եմ գնում-գալիս Հայաստան: Ցավոք, ապրում և աշխատում եմ ԱՄՆ-ում: 2004 թվականի սկիզբն էր, երբ «Նարեկացի» արվեստի միության տարածքի շինարարությունը նոր էին սկսվել: Ճամփորդում էի Հայաստանից Նյու Յորք և այստեղի օդանավակայանում հանդիպեցի մի աղջկա՝ Գոհար անունով, ով սայլակով էր: Նա գնում էր՝ մասնակցելու Անգլիայում կայանալիք` հաշմանդամների խնդիրներին վերաբերող համաշխարհային սիմպոզիումին: Իմ ներքին ձայնն ինձ հուշեց, որ ես պետք է խոսեմ այդ աղջկա հետ և պարզեցի, որ նա անգլերեն չգիտի, բայց, չնայած դրան, մենակ է գնում՝ մասնակցելու այդ սիմպոզիումին: Անմիջապես փոխեցի բոլոր պլաններս ու նրա հետ գնացի Անգլիա: Ամեն քայլափոխի մի հրաշք կամ փորձություն էր տեղի ունենում. շատ բան հասկացա և դեռ հասկանում եմ: Հասկացա, որ ՆԱՄ-ը պետք է ամեն ինչով հարմարեցված լինի հաշմանդամներին և ստեղծի բոլոր հնարավորությունները, որպեսզի օգնի նրանց: Այնուհետև իմացա, որ Գոհարիկը «Փարոս» երգչախմբում է երգում և աշխատանք չունի: Ես նրան հրավիրեցի մեզ մոտ՝ աշխատելու: Ես հավատացած եմ, որ Աստված ցանկացավ, որ այս ամենը լինի…»,- ասաց Նարեկ Հարությունյանը:

Երեկոյի ժամանակ ելույթներով հանդես եկան ծրագրի մասնակիցները, իսկ ցուցասրահում ներկայացված էին նրանց աշխատանքները: Աջակից արվեստագետները չէին կարողանում զսպել իրենց ուրախությունն ու մեծ պատրաստակամությամբ սպասում էին հնարավորինս արագ աշխատանքային գործընթացին անցնելուն, իսկ համատեղ երգը բոլորին տրամադրեց բուռն, արդյունավետ և միասնական աշխատանքի:

Կրակոցներ` Երևանում
25 Սեպտեմբերի 2017, 23:04 Կրակոցներ` Երևանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica