close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2017
+23°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2017
USD1477.88
GBP1648.24
EUR1573.60
RUB18.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեն Կարապետյանը խոստացել է Արցախում 200 հա նռան այգի հիմնել

Արցախ

18 Օգոստոսի 2017, 11:50
 Կարեն Կարապետյանը խոստացել է Արցախում 200 հա նռան այգի հիմնել

Արցախի հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ հնարավորություն ունեցա Արցախում կարճատև արձակուրդով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարցազրույց անցկացնել՝ իմ թեկնածուական ատենախոսության համար:


Հաճելի և պատվաբեր էր հյուրընկալվել Աստղաշեն գյուղում գտնվող նրա պապական տանը, որտեղ այս օրերին Կ. Կարապետյանը, իր հարազատների հետ միասին, անցկացնում էր հարաբերական հանգիստը: Այնպիսի տրամադրող միջավայր էր, որ հարցազրույցն արագորեն վերածվեց զրույցի՝ տարբեր թեմաների շուրջ՝ կառավարման մոտեցումներից ու կրթություն/գիտությունից մինչև սոցիալ-հոգեբանություն և հայկական արդի հիմնախնդիրներ: Արդյունքում ամրապնդվեց նրա մասին իմ հեռակա կարծիքը՝ որպես պարզ, անկեղծ, սրտացավ ու խորաթափանց մարդու:


Ուրախալի է տեսնել, որ նման պաշտոնյան իր արձակուրդն անցկացնում է Արցախում, հատկապես՝ իր հայրենի գյուղում: Էլ ավելի ուրախալի և ողջունելի էր, որ նա իր հանգիստը, վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ միասին, համատեղեց կիսաշխատանքային շրջագայության հետ՝ ծանոթանալով Արցախում գործող տարբեր նախագծերի: Ավելին՝ խորհրդանշական էին երկու վարչապետների այցը Թալիշ և մոտորանավակով զբոսանքը սահմանամերձ Մատաղիսի ջրամբարում:


Ի դեպ, տեղեկացնեմ, որ երբ վարչապետները շրջագայում էին սահմանամերձ գոտիների այգիներով, Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից խոստում եղավ, որ նրանք այդ հատվածում հիմնելու են շուրջ 200 հեկտար նռան այգի: Ինձ համար սա է իրական հայրենասիրությունն ու սրտացավությունը, երբ ճառելու փոխարեն գործում ես, այն էլ՝ խորհրդանշական տարածքներում խորհրդանշական ծառ տնկելու տեսքով»:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica