close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանում թաքցրած զոհերի օրգաններն են նույնիսկ վաճառում․ Դավիթ Բաբայան

Հասարակություն

17 Օգոստոսի 2017, 21:31
 Ադրբեջանում թաքցրած զոհերի օրգաններն են նույնիսկ վաճառում․ Դավիթ Բաբայան

Տեղեկացրել էինք, որ  VoskanapatInfo-ն այսօր ուշագրավ նյութ է հրապարակել, որում նաև կա Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի զեկուցագիրը` ուղղված Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: Այդ զեկուցագրում մասնավորապես ասված է. «2016թ.-ի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստներն են` 558 զոհված և 1293 վիրավոր զինծառայող»։ Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

Yerkir.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով հրապարակված փաստաթղթին, նշեց, որ չի բացառվում, որ զեկուցագրում ներկայացվող տվյալները ևս կիսատ են: «Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը միշտ թաքցնում է իր զոհերի իրական թիվը: Չի բացառվում, որ նաև այս տվյալները լինեն կիսատ, որովհետև, մեր հաշվարկների համաձայն, նրանք տվել են ավելի շատ զոհեր»,- ասաց նա, ապա հավելեց, որ այդտեղ ներկայացվածը ադրբեջանական բանակի զոհերի միայն մի մասն է:

«Նույն Մեհրիբան Ալիևան, երբ հանդիպել էր ապրիլյան պատերազմում զոհված` իրենց զինվորների ծնողների հետ, այնտեղ՝ դահլիճում, 1500-ից 2000 մարդ էր: Այդ կեղծարարությունները նրանք միշտ էլ օգտագործել են»,- հավելեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական իշխանությունները կա՛մ վախեցնում, կա՛մ կաշառում են ծնողներին, որպեսզի թաքցնեն իրական զոհերի թիվը, և դա արդեն դարձրել են բիզնես: «22 տարի պատրաստվելով կայծակնային պատերազմի՝ նրանք չեն հաջողել: Այդ երկու բարձունքի գրավումը դարձրել են առասպելական հաղթանակ իրենց համար: Թաքցնում են իրական զոհերի թիվը, որովհետև գիտեն, որ դա ավանտյուրա է»,- ասաց Բաբայանը, ապա ընդգծեց, որ սեփական լսարանն ու Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցիները պետք է ասեն՝ սա՞ է ձեր հաղթանակը:

Ըստ Արցախի նախագահի մամուլի խոսնակի՝ այդ ամենը քողարկվում է, որովհետև խորքում բիզնես է: «Տեղական իշխանությունները և այլ օղակներ կաշառում են զիվորներին, որպեսզի չասեն, թե զոհեր ու վիրավորներ կան: Կաշառքի մի մասը գնում է պետական չինովնիկներին: Սա խայտառակ կաշառակերների մի թև է. թաքցրած զոհերի օրգաններ են վաճառում նույնիսկ»,- ասաց նա։

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica