close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2018
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համանախագահներն աշխատում են ԼՂ հարցով գագաթաժողովի կազմակերպման ուղղությամբ. Զախարովա

Արցախ

17 Օգոստոսի 2017, 17:58
 Համանախագահներն աշխատում են ԼՂ հարցով գագաթաժողովի կազմակերպման ուղղությամբ. Զախարովա

Ռուսաստանը միշտ աջակցել է քայլերին, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը. ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան`մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հայտարարությունն այն մասին, թե հարկավոր են հստակ քայլեր` ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար:

«Միևնույն ժամանակ, համանախագահների առաջարկած քայլերի իրականացումը կախված է հակամարտության կողմերի բարի կամքից»,-ասել է նա:

Զախարովան նշել է, որ Ռուսաստանն իր կողմից անում է ամեն բան, որպեսզի կայունացնի իրավիճակը և պայմաններ ստեղծի բանակցային գործընթացի շարունակման համար: «Հենց այդ մոտեցումն է գերիշխել այս տարվա ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ»,- ասել է նա:

Զախարովան նաև հայտնել է, որ ներկայումս համանախագահներն աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական գագաթաժողովի կազմակերպման  ուղղությամբ: Այդ նպատակով նրանք այս տարվա հուլիսին բանակցություններ են անցկացրել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

«Խորհրդակցությունները կշարունակվեն  ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում»,- նշել է նա:

 Զախարովան նաև հավելել է, որ ԼՂ հակամարտությունը ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է:

ՀՀԿ֊ն փակ նիստ է անում
19 Հունիսի 2018, 10:56 ՀՀԿ֊ն փակ նիստ է անում
Մարդակերություն
18 Հունիսի 2018, 20:02 Մարդակերություն
Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica