close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2017
+1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

Արագածոտնի մարզպետն աշխատանքային խորհրդակցությունում առաջարկներ ներկայացնելու հանձնարարականներ է տվել

Քաղաքական

16 Օգոստոսի 2017, 17:25
 Արագածոտնի մարզպետն աշխատանքային խորհրդակցությունում առաջարկներ ներկայացնելու հանձնարարականներ է տվել

Օգոստոսի 16-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունն անցավ գործնական  մթնոլորտում: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց ՀՀ կառավարության, տարածքային եւ զարգացման նախարարության, պետական այլ մարմինների, ինչպես նաեւ մարզպետի  կողմից տրված հանձնարարականները:

Լսելով դրանց կատարման մասին ստորաբաժանման ղեկավարների ներկայացրած տեղեկատվությունը, մարզպետը անդրադարձավ առկա խնդիրներին, որոնց լուծումն անմիջականորեն պայմանավորված  է իրենց պատասխանատու եւ արդյունավետ գործունեությամբ:

Առանձնակի կարեւորվեց առողջապահական հաստատությունների վճարովի ծառայությունների իրականացման եւ դրանցից գոյացած ֆինանսական միջոցների, բյուջեների նախագծերի մեջ փոփոխություններ կատարելու, օպտիմալացման եւ այլ հարցերի լուծումը: Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետը հանձնարարական ստացավ քննարկել եւ առաջարկություն ներկայացնել  բժշկական հաստատությունների՝ կորպորատիվ կառավարմանն անցնելու վերաբերյալ:

Վերլուծելով  Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության աշխատանքը, մարզպետը վարչության պետին  հանձնարարեց  հստակեցնել դպրոցների  բյուջեների պլանավորման, տարիֆիկացիաների կազմման  մեխանիզմը, որպեսզի դպրոցները չբախվեն  տույժ-տուգանքների վճարման անհարկի դժվարություններին:

Աղբահանության վերաբերյալ  Աշոտ Սիմոնյանը տեղեկատվություն ստացավ փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանից:  Նշվեց, որ համայնքներում ընթանում են աղբահանության եւ սանիտարական մաքրման համար պայմանագրերի կնքման աշխատանքները, հաստատվում են ծառայությունների մատուցման համար սահմանված   սակագները: Մարզում, ընդհանուր առմամբ, գործելու է 11 աղբավայր:


Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica