close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2017
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2017
USD1477.89
GBP1646.20
EUR1567.97
RUB18.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում վայրէջք կատարեց աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը

Հասարակություն

14 Օգոստոսի 2017, 19:18
 Երևանում վայրէջք կատարեց աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը

Yerkir.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց Ռուսաստանի կողմից տրամադրված հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող «ԻԼ-76» ինքնաթիռը:

Հիշեցնենք որ այսօր ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ տրամադրելու խնդրանքով՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:

«ԻԼ-76» ինքնաթիռը հագեցած է օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։

Այս օդանավը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։

«ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը:

 

 

Կրակոցներ` Երևանում
25 Սեպտեմբերի 2017, 23:04 Կրակոցներ` Երևանում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica