close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2017
+27°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2017
USD1478.57
GBP1616.73
EUR1561.79
RUB18.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Դիտավորության մասին խոսք չի կարող լինել. համայնքապետը` Արտավանում բռնկված հրդեհի մասին

Հասարակություն

12 Օգոստոսի 2017, 16:05
 Դիտավորության մասին խոսք չի կարող լինել.  համայնքապետը` Արտավանում բռնկված հրդեհի մասին

Զառիթափ համայնքի ղեկավար (Արտավանը Զառիթափի համայնքի մեջ է ընդգրկվել) Սիմոն Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Արտավանի անտառներում բռնկված հրդեհների մեջ կասկածվող  43-ամյա Կարեն Հակոբյանը ունի երեք անչափահաս երեխա:

Համայնքապետը նշեց, որ ինքը միայն գիտի, որ Արտավանում հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով: Նա նշեց, որ Հակոբյանը խոտ տեղափոխելիս է եղել:

«Հետագայում քննությունը կպարզի թե ինչ է եղել, և թե որն է եղել պատճառը` որքանով է նա մեղավոր, մեղավո՞ր է, թե՞ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը:

Սիմոն Բաբայանը հույս հայտնեց, որ այսօր իրենց կհաջողվի հանգցնել կրակը: «5-6 հատ բացված օջախ կա, և այդ օջախների մարման աշխատանքով ենք զբաղվում,  հիմա վերահսկվում է, նորմալ է: Հուսով եմ այսօր կավարտենք այդ ամեն ինչը»,-ասաց նա: 

Արտավան համայքնի ներկայացուցիչ Ատոմ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Հակոբյանը Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, հաշմանդամություն ունի: «Օրվա քրտիքնով ապրող մարդ է: Դիտավորության մասին խոսք չի կարող լինել, պատահականության արդյունք է հրդեհը»,- ասաց նա:

Համայքնի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ երեկ` ժամը 15:00-ից, Արտավանը նորից հոսանք ունի, իսկ վնասների մասին խոսլեը ըստ նրա, դեռ շուտ է, քանի որ դեռ հրդեհը չի մարվել ամբողջությամբ: 

Հրդեհ` Ջրաշեն գյուղում
18 Օգոստոսի 2017, 12:23 Հրդեհ` Ջրաշեն գյուղում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica