close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2017
+16°
+19°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2017
USD1481.93
GBP1633.83
EUR1569.16
RUB18.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նպատակս պրոֆեսիոնալ բռնցքամարտում գոտիներ նվաճելն է. Գոռ Երիցյան

Սպորտ

12 Օգոստոսի 2017, 13:21
 Նպատակս պրոֆեսիոնալ բռնցքամարտում գոտիներ նվաճելն է. Գոռ Երիցյան

Բռնցքամարատի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանն օրեր առաջ 2–րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում: Սոչիում տեղի ունեցած PUNCH boxing promotion-ի կազմակերպած պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական շոուի ընթացքում Գոռը 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին և տոնեց 2-րդ անընդմեջ հաղթանակը:

ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում մարզիկը խոսեց վերջին մենամարտի, ինչպես նաև սիրողական բռնցքամարտից հեռանալու մասին: «Մրցակիցս շատ փորձառու էր: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում 40 մարտ էր անցկացրել: Չնայած նրան, որ ուներ պարտություններ, բայց այդքան տարի պրոֆեսիոնալ բռնցքամարտում լինելն արդեն ինչ-որ բան ասում է: Առաջին մենամարտում փոքր լարվածությունից հետո այս անգամ շատ հանգիստ էի ինձ զգում ռինգում: Ֆիզիկապես և տեխնիկապես շատ լավ էի պատրաստվել` Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Արդյունքն էլ եղավ այն, որ ժամանակից շուտ վճռեցի մենամարտի ելքը: Հիմա պատրաստվում եմ հաջորդ մենամարտին, որն, ամենայն հավանականությամբ, կլինի հաջորդ ամսվա վերջին: Գլխավոր նպատակս պրոֆեսիոնալ բռնցքամարտում գոտիներ նվաճելն է` առանց պարտությունների»,- ասաց բռնցքամարտիկը:

Հարցին, թե շարունակելո՞ւ է ելույթները հավաքականի կազմում, Երիցյանը պատասխանեց. «Հիմա կարող եմ ասել, որ հանդես չեմ գա սիրողական բռնցքամարտում` մինչև 2020 թվականի Օլիմպիական խաղերը: Հիմա հիանալի մարզավիճակում եմ և ցանկանում եմ ավելի առաջ գնալ պրոֆեսիոնալ ռինգում, իսկ սիրողական մակարդակում մրցավարական անարդարությունները շատ են»:

ՃՏՊ` Դիլիջանի ոլորաններում
22 Հոկտեմբերի 2017, 18:20 ՃՏՊ` Դիլիջանի ոլորաններում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
21 Հոկտեմբերի 2017, 17:50 Օդի ջերմաստիճանը կբարձրանա

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica