close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2017
+27°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2017
USD1478.57
GBP1616.73
EUR1561.79
RUB18.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Դպրոցի բակում 3 դեռահասի դանակահարության դեպքը բացահայտվեց

Իրավունք

12 Օգոստոսի 2017, 11:45
 Դպրոցի բակում 3 դեռահասի դանակահարության դեպքը բացահայտվեց

Հայտնել էինք, որ Դավթաշեն երկրորդ թաղամասում գտնվող դպրոցի բակում 17-ամյա երեք դեռահասների միջև դանակահարության դեպք է գրանցվել: Օգոստոսի 10-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և գոտկային շրջանի կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 2000 թ. ծնված Արման Մ.-ն և նույն թվականին ծնված Մորիս Խ.-ն:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Արման Մ.-ին, Մորիս Խ.-ին, ինչպես նաև նրանց տարեկից ընկերոջը՝ մեջքի շրջանում վնասվածք ստացած Արգիշտի Մ.-ին նույն օրը, ժամը 22.30-ին, Դավիթաշեն 2-րդ թաղամասում գտնվող թիվ 192 դպրոցի բակում դանակահարել են ոմն Աֆոնը և նրա ընկերները:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների և Մաշտոցի բաժնի ոստիկանության վետերաների նախագահի կողմից անցկացած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 11-ին, ժամը 16-ին, բաժին է ներկայացել 2001 թ. ծնված Էդգար Ա.-ն և խոստովանել, որ նշված երեք տղաներին ինքն է դանակով հարվածել: 

Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Ա.-ի ընկերների ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հրդեհ` Ջրաշեն գյուղում
18 Օգոստոսի 2017, 12:23 Հրդեհ` Ջրաշեն գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica