close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2017
+27°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2017
USD1478.57
GBP1616.73
EUR1561.79
RUB18.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Վայոց ձորում բռնկված հրդեհը դեռ չի մարվել

Հասարակություն

12 Օգոստոսի 2017, 10:16
 Վայոց ձորում բռնկված հրդեհը դեռ չի մարվել

Վայոց ձորի Արտավան գյուղի շրջակայքում նախօրերին բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել հանգցնել: Այսօր՝ ժամը 06:59-ին, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:

Նշենք, որ Ժամը 23:00-ի դրությամբ վատ տեսանելիության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով ակտիվ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին. իրականացվել է հերթապահություն:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է օգոստոսի 10-ին։ Նույն օրը՝ ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգը ստացվել է, որ ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք: 

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են մի քանի տասնյակ հրշեջներ, ՀՀ զինված ուժերի և ոստիկանության համակարգի աշխատողներ։ Երեկ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և բնապահպանության նախարար Ա.Մինասյանը։ Հրդեհի մարման աշխատանքների իրավիճակային կառավարումն իրականացնում է Դավիթ Տոնոյանը:

Հրդեհ` Ջրաշեն գյուղում
18 Օգոստոսի 2017, 12:23 Հրդեհ` Ջրաշեն գյուղում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica