close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2017
+27°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2017
USD1478.57
GBP1616.73
EUR1561.79
RUB18.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Հրամանատարական հավաքներ. մասնկացել է նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը

Արցախ

11 Օգոստոսի 2017, 23:20
 Հրամանատարական հավաքներ. մասնկացել է նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը

Համաձայն ՊԲ-ի 2017 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի` ՊԲ գումարտակների, ինչպես նաև հրետանային և ՀՕՊ դիվիզիոնների հրամանատարների ու նրանց տեղակալների տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 7-ից 11-ը անց են կացվել հրամանատարական հավաքներ:

Կարևորելով նշված օղակի սպայակազմի դերը` վերջիններիս հետ համապատասխան պարապմունքներ է անցկացրել նաև ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: ԱՀ ռազմական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է բոլոր այն հարցերի վրա, որոնք առնչվում են մարտավարական կարևոր այս օղակի սպայակազմի առօրյա գործունեությանը, մարտի նախապատրաստման ու վարման, փաստաթղթերի մշակման, ստորաբաժանումների ղեկավարման, համակողմանի ապահովման ու փոխգործակցության կազմակերպման խնդիրներին:

          Հնգօրյա հրամանատարական հավաքների ընթացքում իրականացվել են նաև խմբային վարժանքներ` գումարտակում կապի կազմակերպման, ինժեներական աշխատանքների պլանավորման և իրականացման, պաշտպանողական և հարձակողական մարտի նախապատրաստման և վարման,  գումարտակի պաշտպանության շրջանի ուրվագծի մշակման թեմաներով: Հավաքների ղեկավարությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հատկապես այն հարցերին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են մարտական հերթապահությանը և ստորաբաժանումների մարտական պատրաստականությանը:

Սեմինար-պարապմունքների, ցուցադրական ու խմբային վարժանքների, և հավաքների պլանով նախատեսված մյուս միջոցառումների ընթացքում հաշվի են առնվել նաև 2017 թվականի առաջին ուսումնական փուլում նկատված թերություններն ու բացթողումները, այդ ուղղությամբ վերադաս հրամանատարության կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

 

Հրդեհ` Ջրաշեն գյուղում
18 Օգոստոսի 2017, 12:23 Հրդեհ` Ջրաշեն գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica