close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2017
+16°
+19°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2017
USD1481.93
GBP1633.83
EUR1569.16
RUB18.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Յոթերորդ վիրավոր զինվորը Արցախում վերանորոգված առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

Արցախ

11 Օգոստոսի 2017, 17:40
 Յոթերորդ վիրավոր զինվորը Արցախում վերանորոգված առանձնատուն ստացավ Թուֆենկյան հիմնադրամից

Արցախյան ազատամարտի ընթացքում վիրավորված զինվոր Կամո Դավթյանն այսօր բնակարանամուտ նշեց Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում: Առանձնատունը վերանորոգվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից`«Վիրավոր զինվորների բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և Մարտունու շրջանի վարչակազմի, Թուֆենկյան հիմնադրամի, գյուղի համայնքի, ՀՅԴ «Մերուժան Մոսիյան Կոմիտէ»ի և տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Չնայած նախաձեռնությունն ի սկզբանե միտված է եղել Քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներին աջակցելուն, հետագայում այն ընդլայնվել է, ներառելով բնակարանային կարիքներ ունեցող բոլոր այն զինվորներին, ովքեր վիրավորվել են մարտի դաշտում և արդյունքում ի զորու չեն վերանորոգել իրենց տները կամ նոր բնակարաններ գնել:

Կամո Դավթյանը նախաձեռնության շրջանակներում ընդգրկված յոթերորդ զինվորն է և Արցախյան 90-ական թվականների ազատամարտի երկրորդ մանակիցը, ով Թուֆենկյան հիմնադրամից նոր կամ վերանորոգված տուն է ստացել:

«Երջանիկ եմ, որ վերջապես այնպիսի տուն ունեմ, որտեղ մենք հպարտ կլինենք ապրել: Միակ ցանկությունս է, որ պատերազմում կռված բոլոր ընկերներս գլխի վերևում տանիք ունենան և ապրեն իրենց սեփական տներում», - բնակարանամուտի ընթացքում ասաց Կամո Դավթյանը:

Z:TCF NKR Documents 2017TCF NKR PHOTOS 2017Wounded soldiers' housesNor Shen, Kamo's houseNor Shen , Kamo's house - opening ceremony 11.08.2017IMG_6441.JPG

Z:TCF NKR Documents 2017TCF NKR PHOTOS 2017Wounded soldiers' housesNor Shen, Kamo's houseNor Shen , Kamo's house - opening ceremony 11.08.2017IMG_6458.JPG

ՃՏՊ` Դիլիջանի ոլորաններում
22 Հոկտեմբերի 2017, 18:20 ՃՏՊ` Դիլիջանի ոլորաններում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
21 Հոկտեմբերի 2017, 17:50 Օդի ջերմաստիճանը կբարձրանա

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica