close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+0°
+7°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում կիրականացվեն ներառական կրթության համակարգի հզորացմանն ուղղված քայլեր

Քաղաքական

10 Օգոստոսի 2017, 15:45
 Հայաստանում կիրականացվեն ներառական կրթության համակարգի հզորացմանն ուղղված քայլեր

Կառավարությունը հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը: Ծրագրի նպատակն է ուղղակի օժանդակություն տրամադրել ԿԳՆ-ին՝ ներառական կրթության համակարգի հզորացման համար: Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 000.0 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82 500.0 ԱՄՆ դոլար:

Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը եռամյա է. այն կաջակցի ՀՀ ԿԳՆ-ին ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար` ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների ներքո: Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի և հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում, և կձևավորվեն այլընտրանքային ընտանեկան և համայնքահեն սոցիալական և կրթական ծառայություններ` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար:

Ծրագրի իրականացման տարիներին նախատեսվում է առնվազն հինգ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում: 

Գործադիրը հաստատել է նաև ՀՀ ԿԳՆ պետական կոմիտեի «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը:

Ծրագրի նպատակն է նպաստել Եվրոպական հետազոտական և նորարական տարածքի հասանելիությանը, միջազգային գիտական կառույցներին անդամակցությանը: Ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը վերոնշյալ համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել Եվրոպական միության ընդհանուր բյուջե երկրի համախառն ներքին արդյունքին համապատասխան սահմանված գործակցի չափով: Սույն հոդվածի 2-րդ կետով Հայաստանի ֆինանսական ներդրման, որը 2017 թվականի համար կազմել է 391,131.5 հազ. ՀՀ դրամ, մինչև 50 տոկոսը, այն է՝ 195,565.7 հազ. ՀՀ դրամ, կարող է ֆինանսավորվել Միության համապատասխան արտաքին օգնության միջոցների հաշվին:

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica