close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Երկնագույն ոստրե» Ադրբեջանի ԶՈւ սպաների համար

Հասարակություն

1 Օգոստոսի 2017, 19:32
 «Երկնագույն ոստրե» Ադրբեջանի ԶՈւ սպաների համար

Վերջին շրջանում սոցցանցերում հաճախ են տարածվում հոդվածներ Ադրբեջանի զինված ուժերի «բարոյական կերպարի և մասնագիտական պատրաստվածության» վերաբերյալ, մեջբերվում են գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի խոսքերը, թե «տարածաշրջանում չկա Ադրբեջանի բանակի նման մարտունակ այլ բանակ»: Ինչո՞վ է այն եզակի, ի՞նչն է այդքան հրճվեցրել գերագույն գլխավոր հրամանատարին: Ալիևի այդ արտահայտությունները հետաքրքիր են լրագրողական հետաքննության տեսանկյունից, որի նպատակը ադրբեջանական բանակի «անապարտելիության» առասպելը հաստատելը կամ հերքելն է, բանակ, որն «արժանապատվությամբ» պարտվեց Ղարաբաղյան պատերազմում:

Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի բանակի գլխավոր բաղադրիչը սպայակազմն է, այս հոդվածում կպատմենք երկու ադրբեջանցի սպաների արկածների մասին միջինասիական երկրներից մեկում: Նրանց վերաբերյալ շոկ առաջացնող լուսանկարներ և տեսանյութեր կան:

 Եվ այսպես` «քաջարի» փոխգնդապետներ Սալահադդին Ալեքպերովը և Իմանդուստ Պունխանը զվարճացել են  գիշերային ակումբում, ինչում, կարծես, որևէ արտառոց բան չկա`իսկական տղամարդը պետք է զվարճանա գեղեցիկ աղջիկների շրջապատում ու սպիրտային խմիչքներ օգտագործի: Դա, իհարկե, արգելվում է մուսուլմաններին, սակայն Ադրբեջանի հաղթական բանակի սպաները այնքան են խմել, որ աղջիկների փոխարեն գրավել են տղամարդկանց ուշադրությունը: Եղած նյութերում երևում է, թե ինչպես են նրանք համբուրվում միասեռականների հետ: Այլ մանրամասներ, էթիկական  առումներով, չենք ներկայացնում: Ի դեպ, սպաներից մեկը պատասխանատու  է արտասահման ուղևորվող սպաների նախապատրաստման համար:

Թե ինչ արկածներ են ունեցել ադրբեջանցի դիվանագետները արդեն հայտնի է, այժմ էլ` սպաները:

Որոշ ընթերցողներ կմտածեն, թե սա շահագրգիռ պետությունների հատուկ ծառայությունների` Ադրբեջանի բանակի սպայի բարոյական կերպարը սևացնելու հերթական փորձն է, սակայն եղած նյութերի հիման վրա կարող ենք ասել` Իլհամ Ալիևի ստեղծած առասպելը քննությունը չի բռնում: 

Հ․Գ․ Հոդվածը գրվել է արտասահմանում բնակվող մի ադրբեջանցու կողմից տրամադրված նյութերի հիման վրա։

 Բ․ Գասպարյան 

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica