close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

68-ամյա ճապոնացին կարողացել է փրկվել արջի ճիրաններից կարատեի հնարքներով

Խճանկար

1 Օգոստոսի 2017, 13:12
 68-ամյա ճապոնացին կարողացել է փրկվել արջի ճիրաններից կարատեի հնարքներով

68-ամյա Հիրոհիտո Միյագավան կարողացել է փրկվել արջի ճիրաններից կարատեիստի հմտությունների շնորհիվ. հայտնում է ТАСС-ը` Fuji Terebi-ի հեռուստաալիքին հղումով:

Հուլիսի 31-ի երեկոյան նա գնացել է իր տան մերձակայքում գտնվող լեռնային անտառաշատ վայրը, որտեղ էլ հանդիպել է արջին: Տղամարդն իրեն չի կորցրել և հետին թաթերի վրա կանգնած կենդանուն կարատեի մի քանի հարված է հասցրել: Շփոթված արջն արագ փախուստի է դիմել: Կարատեիստը լուրջ վնասվածքներ չի ստացել, ընդամենը մի քանի քերծվածք:

Տեղի իշխանությունների տվյալներով` ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում գրանցվել է մարդու վրա արջերի հարձակման 83 դեպք:

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica