close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրակել է բարեկամների ուղղությամբ. նոր մանրամասներ Շամիրամում երեք մարդու կյանք խլած դեպքի մասին

Իրավունք

1 Օգոստոսի 2017, 12:52
 Կրակել է բարեկամների ուղղությամբ. նոր մանրամասներ Շամիրամում երեք մարդու կյանք խլած դեպքի մասին

Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր առավոտյան Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում երեք մարդու կյանք խլած զինված միջադեպի վերաբերյալ:

Մեր տեղեկություններով՝ գյուղացիները եզդիական համայնքում նշելիս են եղել հանգուցյալի հիշատակի օրը: Մեր տեղեկություններով՝ տղամարդը սգո սրահում կրակոցներ է արձակել  Ռուսաստանից ժամանած իր եզդի բարեկամների ուղղությամբ և դիմել փախուստի:

Նախնական տեղեկություններով՝ շարժառիթը նախկինում առաջացած գումարային խնդիրներն են եղել: Հիշեցնենք, որ Շամիրամը եզդիաբնակ գյուղ է, և դեպքից տուժածներն էլ եզդիներ են, բոլորը` տղամարդիկ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը կրակ բացել հավաքվածների վրա: Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Կրակոցների հետևանքով մահացել են 1984 թվականին ծնված Զորիկ Օզմանյանը, նրա 81-ամյա հորեղբայրը՝ Ամրո Օզմանյանը, և 1969 թվականին ծնված Աղասի Քալոյանը: 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը: Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:

Սպասվում է մառախուղ
1 Դեկտեմբերի 2020, 17:56 Սպասվում է մառախուղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica