close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+27°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թյուր կարծիք է, թե Հայաստանում խաղային մարզաձեւերը զարգացնել հնարավոր չէ. Հրաչյա Ռոստոմյան

Սպորտ

31 Հուլիսի 2017, 17:37
 Թյուր կարծիք է, թե Հայաստանում խաղային մարզաձեւերը զարգացնել հնարավոր չէ. Հրաչյա Ռոստոմյան

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ գնահատեց բասկետբոլի Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի` մինչեւ 16  տարեկան տղաների եւ աղջիկների մասնակցությունը, խոսեց Հայաստանում խաղային մարզաձեւերի զարգացման հնարավորության մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքից:

«Հայկական բասկետբոլն այս տարի Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցեց հինգ թիմով: Դուք գիտեք, որ մինչեւ 18 տարեկան աղջիկները նաեւ արծաթե մեդալ նվաճեցին, իսկ երեկ մեր Մ 16 տղաներն ու աղջիկները դարձան չեմպիոն:

Այս ամենը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում: Եթե նայեք վերջին երեք տարիների պատմությունը, կտեսնեք, որ Եվրոպայի առաջնություններում մեր թիմերի եւ´ քանակն է ավելանում, եւ´ մեդալների:

Մեզանում թյուր կարծիք կա, թե մենք ուժեղ ենք միայն մենապայքարային մարզաձեւերում, թե մեզ մոտ թիմային պայքարը չի ստացվում, չենք կարողանում համախմբվել: Այս խնդիրը, թե հնարավո՞ր է Հայաստանում խաղային մարզաձեւերը զարգացնել եւ ինչպե՞ս, քննարկել ենք ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Եվ սա ապացույց է, որ հնարավոր է: Դրա համար պետք են իրենց գործին քաջատեղյակ մասնագետներ, որոնք սրտացավ են, եւ որ ամենակարեւորն է, պետք է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մարզիկի վրա: Դա հեշտ չէ:  Մեր ֆեդերացիայի փորձից եմ ասում: Մենք մեծ ու դժվարին ճանապարհ անցանք: Այս երեք տարիների քրտնաջան աշխատանքը մեզ հնարավորություն տվեց նաեւ առաջին անգամ ազգային հավաքականի մակարդակով մասնակցել աշխարհի առաջնության խմբային փուլին, ինչը բասկետբոլում շատ բարդ է», - ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica