close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտարարություն՝ պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասին

Տնտեսական

27 Հուլիսի 2017, 21:58
 Հայտարարություն՝ պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու մասին

Ներմուծվող պարարտանյութը տեղական արտադրության օրգանական, օրգանահանքային, կենսաբանական ավելի բարձրորակ պարարտանյութով փոխարինելու նպատակով նախատեսվում է հավաքագրել առաջարկներ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:

Յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է ներկայացնել առաջարկ օրգանական, օրգանահանքային, կենսաբանական պարարտանյութի արտադրության կազմակերպման վերաբերյալ:Առաջարկը պետք է պարունակի տեղեկատվություն առնվազն հետևյալ չափանիշների վերաբերյալ.

 1)   գործունեության իրականացման վայրը: Արտադրանքը պետք է նախատեսված լինի առնվազն 20000 հա հողատարածքի մշակության համար,

2)  տնտեսական հիմնավորումը և արդյունավետությունը, ֆինանսական հաշվարկները և 5 տարվա կտրվածքով կանխատեսումը, սեփական և փոխառու ֆինանսական ռեսուրսների վերաբերյալ հաշվարկ-հիմնավորումները,

3)  մասնավոր հատվածի կողմից ներդրվող միջոցների չափը և կազմը,

4)  արտադրվող պարարտանյութի տեսակները, ինքնարժեքի հաշվարկ-հիմնավորումը, դրանց գների համադրությունը և մրցունակությունը շուկայում ներկայումս առկա նմանատիպ արտադրանքի հետ,

5)  առաջարկի իրականացման նպատակով ստեղծվող ենթակառույցների, մշակվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների և դրանց բերքատվության աճի վերաբերյալ կանխատեսումը՝ արդյունքների չափելի ցուցանիշների նշմամբ,

6)  անհրաժեշտ պետական ֆինանսավորման չափը/կամ այլ աջակցության ձևաչափը և ներգրավման պայմաները, ներդրված պետական միջոցների հետվերադարձի ժամկետը և շահութաբերության մակարդակը, ներդրումների վերադարձելիության ռիսկի գնահատականը,

7)  առաջարկվող արտադրանքի սերտիֆիկացման և դրա փորձարկման վերաբերյալ տվյալները:

Առաջարկների ընտրությունը իրականացվելու է ըստ առաջարկի չափանիշների և նախապատվությունը տրվելու է այն առաջարկներին, որոնք ապահովում են.

1)   ներդրված պետական միջոցների ավելի կարճ ժամկետում հետվերադարձ և պարունակում են ներդրումների վերադարձելիության նվազ ռիսկ,

2)  մասնավորի կողմից սեփական միջոցների առավելագույն ներդրում,

3)  արտադրանքի առավել մեծ արդյունավետություն,

4)  արտադրանքի նվազագույն գին,

5)  առաջարկի իրականացման տնտեսական առավել բարձր արդյունավետություն:

 Գործընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև 2017 թվականի օգոստոսի 24-ը` ժամը 18:00-ն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 3, կամ[email protected] էլեկտրոնային փոստի հասցեով) ներկայացնել առաջարկ:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica