close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2018
-1°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյուղատնտեսությունը Հայաստանի և Իսրայելի միջև փոխգործակցության թերևս «ամենաբնական» ոլորտն է

Տնտեսական

26 Հուլիսի 2017, 21:58
 Գյուղատնտեսությունը Հայաստանի և Իսրայելի միջև փոխգործակցության թերևս «ամենաբնական»  ոլորտն է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հյուրընկալել   է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը:

 Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը  կարևորել է երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում  տարբեր ուղղություններով համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի անհրաժեշտությունը` ընդգծելով,  որ Իսրայելի փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ջրային ռեսուսների օգտագործման առումով, կարող է ուսանելի լինել Հայաստանի համար:

 «Մենք մշտապես բաց ենք համագործակցության համար և պատրաստ ենք քննարկել բոլոր առաջարկները, որոնք կակտիվացնեն երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև օժանդակել գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդմանն ու աշխուժացմանը: Գյուղատնտեսության նախարարությունը մի շարք ուղղություններով, մասնավորապես կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի տեղադրման, գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների հիմնման սուբսիդավորման պետական աջակցության ծրագրեր է նախաձեռնել, որոնք բաց են և հետաքրքրության դեպքում մասնակցության հայտ կարող են ներկայացնել նաև իսրայելական ընկերությունները»,- իր խոսքում մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

 Ցախի Հանեգբին իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցության խթանումը` շեշտադրելով մասնավոր հատվածի ներգրավումն ու  այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով` գյուղատնտեսությունը Հայաստանի և Իսրայելի միջև փոխգործակցության թերևս «ամենաբնական»  ոլորտն է:

  Երկու երկրների  պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև  ոռոգման, կաթի արտադրության և վերամշակման, ջերմոցաշինության  ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

 

Հյուրերը տեղեկացրել են, որ  Իսրայելի կառավարությունը նախատեսում է Հայաստանի հետ նոր ծրագրեր իրականացնել: Մասնավորապես իսրայելցի գործարարները հետաքրքրված են Հայաստանում հիմնել կաթի վերամշակման  գործարան, ինչպես նաև երկարաժամկետ վերապատրաստումներ իրականացնել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար` իսրայելական գյուղատնտեսության փորձին  ծանոթանալու և նորարարական տեխնոլոգիաները Հայաստանում ներդնելու նպատակով:

 

Ցախի Հանեգբիին հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին այցելել Իսրայել` մասնակցելու «Ուոթերթեք» և «Ագրիթեք» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսներին:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարն իր հերթին խնդրել է իր պաշտոնակցին փոխանցել  հոկտեմբերին Երևանում կայանալիք «Արմպրոդէքսպո»  ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցելու հրավերը:

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica