close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիլյամ Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող տուն-թանգարանը սկսել են նորոգել

Մշակույթ

26 Հուլիսի 2017, 12:01
 Վիլյամ Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող տուն-թանգարանը սկսել են նորոգել

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում գտնվող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի շինարարական աշխատանքները սկսել են: Տուն-թանգարանը գնած Intellectual Renaissance հիմնադրամից տեղեկանում ենք, որ այժմ տան վերականգնման ուղղությամբ են աշխատանքներ տարվում, իսկ ներքին վերանոգորման և հարդարման աշխատանքները սկսելու համար դեռ պետք է Ֆրեզնոյի քաղաքապետարանից թույլտվության ստանան:

Ի դեպ, հիմնադրամը փորձելու է Սարոյանի տունը վերանորոգել` պահպանելով տան նախկին տեսքը: Ամենայն հավանականությամբ, Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը կբացվի 2018թ. օգոստոսի 31-ին՝ գրողի 110-ամյակի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի Yerkir.am-ին մշակույթի նախարարությունից տեղեկացրել էին, որ մշակույթի նախարարությունը և «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տան կապակցությամբ կհամագործակցեն:

Իսկ ավելի վաղ հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն` առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ:

Տունը մինչ այդ` 2014-ի մայիսին, աճուրդի էր հանվել 110 000 դոլարով. Սարոյանի տունը գնել էին 162 000 դոլարով, գնորդն ամերիկացի էր, որից հետո այն գնել է Արթուր Ջանիբեկյանին պատկանող հիմնադրամը: 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica