close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2018
+30°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննարկվել է ENPARD-ի կողմից իրականացվող փորձնական գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը

Տնտեսական

25 Հուլիսի 2017, 22:07
 Քննարկվել է ENPARD-ի կողմից իրականացվող փորձնական գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն Եվրոպական հարևանության գյուղատնտեսության ևգյուղի զարգացման (ENPARD) ծրագրի «Տեխնիկական աջակցություն` արտադրող խմբեր և արժեշղթաների զարգացում» բաղադրիչի ներքո իրականացված աշխատանքների արդյունքները  և հետագա համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով:

 Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Արմեն Հարությունյանը,Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, ENPARD  ծրագրի համակարգող Սերգեյ Մաթևոսյանը, այլ պատասխանատուներ:

 «Գյուղատնտեսության ոլորտում այսօր բազմաթիվ փորձնական ծրագրեր են իրականացվում, որոնք սակայն հեռանկարային զարգացում ապահովելու կարիք ունեն:  Մեր այսօրվա հանդիպման նպատակն է դիտարկել ENPARD-ի կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքները, հստակեցնել մեր ուժեղ կողմերը և հաջողված օրինակները, որոնք կարող են ոլորտում լուրջ արդյունքներ ունենալ, արտահանման տեսանկյունից նպատակային են, մասսայականացնել,  խոշորացնել լավ պրոյեկտները, ստեղծել համագործակցության  արդյունավետ շղթա  և պետական աջակցությունը, մասնավորապես սուբսիդավորվող վարկերի մասով ուղղել հենց այդ նպատակային ծրագրերի ֆինանսավորմանը»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

 ENPARD ծրագրի  համակարգող Սերգեյ Մաթևոսյանը, ողջունելով նախարարի առաջարկը, համառոտ ներկայացրել է ծրագրի շրջանակում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արձանագրված հիմնական արդյունքները:

 Բանախոսը մասնավորապես անդրադարձել է  ոչ ավանդական բանջարեղենի (բրոկկոլի, ռուկոլա, պրասասոխ, ֆենխել, ծնեբեկ, կարմիր կաղամբ և այլն) չրերի և խոտաբույսերի, բարձրորակ պանրի, մրգի և հատապտղի արժեղթաների ներքո կատարված աշխատանքներին,  ներկայացրել կոոպերատիվներին տրամադրված աջակցությունը և ձեռքբերումները: Սերգեյ Մաթևոսյանի խոսքով` յուրաքանչյուր ծրագրում կիրառվել է բիզնես մոտեցում, ինչն էլ ապահովել է դրանց հաջողությունը: Պատասխանատուների խոսքով` ENPARD-ի շրջանակում ստեղծված կոոպերատիվների արտադրանքը բարձրորակ է և չունի իրացման խնդիր, իսկ գյուղացիական տնտեսությունները ոգևորված են արդյունքներով:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարն առաջարկել է համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով նախարարության մասնագետներին` որպես պատասխանատուներ նույնպես ներգրավել ծրագրերի իրականացման աշխատանքներում:

 Ամփոփելով քննարկումների արդյունքները` Իգնատի Առաքելյանն առաջարկել է  գյուղատնտեսության նախարարության խորհրդատվական համակարգի միջոցով գյուղացիական տնտեսությունների շրջանում տարածել ծրագրի շրջանակում ձեռքբերված արդյունավետ փորձը, կազմակերպել ուսուցողական դասընթացներ և 2018 թվականի  համար  համատեղ ծրագիր մշակել:

Հարգելի ընթերցող...
25 Հունիսի 2018, 11:55 Հարգելի ընթերցող...
Խորովածի ծուխ` Օպերայում
23 Հունիսի 2018, 20:37 Խորովածի ծուխ` Օպերայում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica