close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+14°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.19
GBP1681.63
EUR1593.95
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԷՑ-ի 69 տոկոս բաժնետոմսերը կգրավադրվեն՝ վարկային միջոցներ ներգրավելու նպատակով

Տնտեսական

25 Հուլիսի 2017, 20:16
 ՀԷՑ-ի 69 տոկոս բաժնետոմսերը կգրավադրվեն՝ վարկային միջոցներ ներգրավելու նպատակով

Կառավարության վաղվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ներառված է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող «ՀԷՑ» ՓԲԸ 69,9999594 տոկոս բաժնետոմսերի գրավադրման գործարքին համաձայնություն տալու մասին հարցը։

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն և խնդրել  է տալ համաձայնություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից(ԱԶԲ)  վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն պատկանող ՀԷՑ-ի կանոնադրական կապիտալի 69,9999594 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի (այսուհետ՝ բաժնետոմսեր) գրավադրման համար:

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի հավելվածով հաստատվում է ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը (այսուհետ՝ համաձայնություն) և հանձնարարվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ստորագրել համաձայնությունը:

Համաձայնության ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն եթե ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica