close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2018
+30°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ապահովագրական ընկերության պատվիրակությանը

Տնտեսական

22 Հուլիսի 2017, 18:22
 Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ապահովագրական ընկերության պատվիրակությանը

2017թ. հուլիսի 21-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է «Ալիանս Գրուպ» ընկերության Միջին Ասիայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Անտուան Իսսայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում «Ալիանս Գրուպ» ընկերության ներկայացուցիչների կողմից ներկայացվել են ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները: Նշվել է, որ «Ալիանս Գրուպ»-ի ներկայացուցիչների Հայաստան այցի նպատակներից է ուսումնասիրել Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու հեռանկարները:

Նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակը և տնտեսական աճի միտումները առաջիկա տարիների համար: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ապահովագրության ոլորտի ներկա իրավիճակին և վերջին տարիներին ոլորտում իրականացված բարեփոխումներին:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցության վերաբերյալ: Նախարար Արամյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել համագործակցության կոնկրետ առաջարկներ:

 «Ալիանս Գրուպ» ընկերությունը մատուցում է ապահովագրական, բանկային և ակտիվների կառավարման ծառայություններ, ինչպիսիք են՝ կյանքի ապահովագրություն, գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն, բանկային ռիսկերի ապահովագրություն և առողջության ապահովագրություն:

 

 

Հարգելի ընթերցող...
25 Հունիսի 2018, 11:55 Հարգելի ընթերցող...
Խորովածի ծուխ` Օպերայում
23 Հունիսի 2018, 20:37 Խորովածի ծուխ` Օպերայում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica