close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2017
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2017
USD1478.83
GBP1623.01
EUR1557.93
RUB17.98
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

Ռուսերենի իմացությունն ամբողջությամբ բավարար է. Բաբլոյանի պատասխանը՝ Վոլոդինին

Քաղաքական

17 Հուլիսի 2017, 17:02
 Ռուսերենի իմացությունն ամբողջությամբ բավարար է. Բաբլոյանի պատասխանը՝ Վոլոդինին

Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը առաջարկել է Հայաստանում ռուսերեն լեզվին օրենսդրությամբ պաշտոնական կարգավիճակ տալ, որպեսզի ՀՀ ազգային վարորդական իրավունքի վկայականները Ռուսաստանի տարածքում ճանաչվեն: Վոլոդինը առաջարկությունն արել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ, երբ վերջինս բարձրաձայնել է հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, թե ինչպիսին է եղել հայկական կողմի պատասխանը:

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղում հակադարձեց պնդելով, որ ՀՀ օրակարգում նման հարց չկա ու չի էլ սպասվում։ Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում»,-նշեց Արսեն Բաբայանը:

Ջերմաստիճանը կբարձրանա
25 Հուլիսի 2017, 18:00 Ջերմաստիճանը կբարձրանա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica