close
Եղանակը Երևանում
19 Հունիսի 2018
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնս 2018
USD1482.59
GBP1639.29
EUR1559.61
RUB17.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Էրդողանը հուլիսի 15-ը օգտագործել է թշնամիների քթից բերելու համար». Times

Աշխարհ

17 Հուլիսի 2017, 10:45
 «Էրդողանը հուլիսի 15-ը օգտագործել է թշնամիների քթից բերելու համար». Times

Բրիտանական Times պարբերականը անդրադարձել է Թուրքիայում նախորդ տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի 1- ամյակին:

Պարբերականը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այդ օրը օգտագործել է «իր թշնամիների քթից բերելու, ինչպես նաև սեփական ուժերն ավելացնելու» համար:

«Անկարայի սուլթանը» վերնագրված հոդվածում նշվել է, որ Էրդողանը «հուլիսի 15»-ի 1-ամյակի կապակցությամբ  միջոցառումները օգտագործել է ի նպաստ իրեն՝ իր կողմնակիցներին հավաքելու, իսկ ընդդիմախոսներին՝ ձերբակալելու համար:

Պարբերականը նաև ուշադրության է արժանացրել հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սկսված ձերբակալությունների վրա: Կայքի հաղորդմամբ՝ այդ գործի շրջանակներում ձերբակալվել, գործից ազատվել և պաշտոնանկ է արվել 150 հազար մարդ:

Բացի այդ, ըստ պարբերականի, այդ իրադարձությունից հետո փոխվել է նաև Էրդողանի արտաքին քաղաքականության ձևը:

«Էրդողանը, հարձակվելով ԻՊ-ի դեմ պայքարող քրդական խմբավորումների վրա, զայրացրեց ԱՄՆ-ին»,-նշել է կայքը՝ հիշեցնելով նաև Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման դեպքը: 

ՀՀԿ֊ն փակ նիստ է անում
19 Հունիսի 2018, 10:56 ՀՀԿ֊ն փակ նիստ է անում
Մարդակերություն
18 Հունիսի 2018, 20:02 Մարդակերություն
Եղանակն՝ առաջիկա օրերին
18 Հունիսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica