close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2017
+16°
+25°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2017
USD1477.88
GBP1648.24
EUR1573.60
RUB18.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ տարի անց...

Իրավունք

17 Հուլիսի 2017, 10:21
 Մեկ տարի անց...

Մեկ տարի առաջ այս օրը իրենց «Սասնա ծռեր» հռչակած խմբի անդամները գրավեցին Էրեբունի վարչական շրջանում գտնվող ոստիկանության պարեկապահակային գունդը: Վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք «Կրազ» մեքենայով կոտելով ոստիկանական գնդի դարպասները մտան ՊՊԾ գնդի տարածք՝ այնտեղ գտնվող անձանց վերցնելով հսկողության տակ։ Այնուհետ «Սասնա ծռեր» խմբի անունից հայտարարություն տարածվեց զինված ապստամբություն սկսելու վերաբերյալ:

Ոստիկանների և գունդը գրաված տղաների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվեցին ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանն ու լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, վիրավորվեցին ոստիկանության աշխատակիցներ: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվեցին «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը և ուրիշներ:

Հուլիսի 26-ին, առավոտյան ժամը 7-ին, մի քաղաքացի (Արթուր Սարգսյան), իր անձնական մեքենայով, որը բեռնված էր սնունդով, մուտք է գործում ՊՊԾ գնդի տարածք/Կալանքից ազատվելուց հետո Արթուր Սարգսյանը մահացավ-խմբ./:

ՊՊԾ գնդի գրավման իրադարձություններին հաջորդեցին բազմամարդ բողոքի ցույցեր, որոնք ուղեկցվեցին բախումներով: Սարի թաղում եւ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով բերման ենթարկվեց 165 քաղաքացի:

Երկու շաբաթ անց՝ հուլիսի 31-ին՝ խմբի անդամները վայր դրեցին զենքերն ու հանձնավեցին:

Ներկայումս խմբի 32 անդամների վերաբերյալ երկու գործ է քննվում դատարանում: Նիստերն անց են կացվում արտագնա դատական կարգով՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Այսօր, խմբի 14 անդամների գործով ամբաստանյալի կարգավիճակում են Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Աշոտ Պետրոսյանը, Արայիկ Խանդոյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Արմեն Լամբարյանը, Սեդրակ Նազարյանը, Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը:

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամների վերաբերյալ գործով էլ ամբաստանյալի աթոռին են Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը, Մանվել Աթոյանը և Վարդգես Գևորգյանը:

Գյուրզան` Վահագնի թաղամասում
24 Սեպտեմբերի 2017, 18:18 Գյուրզան` Վահագնի թաղամասում
Սպասվում է կարճատև անձրև
24 Սեպտեմբերի 2017, 15:05 Սպասվում է կարճատև անձրև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica