close
Եղանակը Երևանում
26 Հուլիսի 2017
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հլս 2017
USD1478.83
GBP1623.01
EUR1557.93
RUB17.98
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

Աղտոտված օդը մարդու կյանքը կրճատում է մոտ 10 տարով. հետազոտություն

Խճանկար

15 Հուլիսի 2017, 13:42
 Աղտոտված օդը մարդու կյանքը կրճատում է մոտ 10 տարով. հետազոտություն

Աղտոտված օդի հետևանքով մարդիկ մի քանի տարի ավելի վաղ են մահանում սահմանված մոտավոր ժամանակից: Նման եզրահանգման են եկել Առողջապահության միջազգային կազմակերպության մասնագետներն ու Դանիայի համալսարանի գիտնականները:

Նրանք պարզել են, որ աղտոտված միջավայրում ապրող մարդիկ միջինացված ցուցանիշից 10 տարի ավելի քիչ են ապրում: Այս տեսակետն առաջ է քաշվել այն բանից հետո, երբ վերլուծել են  Eurostat համաեվրոպական վիճակագրական բյուրոյի վերջին 40 տարվա ընացքում հավաքած տվյալները և ԱՄՆ-ում նման վիճակագրությունը:

«Օդում աղտոտիչների ծավալի ավելացումը 1 խորանարդ մետրում թեկուզ 10 միկրոգրամով կարող է մարդու կյանքը կրճատել 9-11 տարով»,-նշել են ուսումնասիրության հեղինակները: 

Նշենք, որ օդի աղտոտիչներ են համարվում մուրը, ծծմբի երկօքսիդը և տրանսպորտային միջոցների ու գործարանների արտանետած այլ վտանգավոր տարրեր:



Ջերմաստիճանը կբարձրանա
25 Հուլիսի 2017, 18:00 Ջերմաստիճանը կբարձրանա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica