close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2018
-1°
+7°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2018
USD1481.96
GBP1670.60
EUR1591.90
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուսինն օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով. յուրատեսակ համաձայնագիր` կառավարության օրակարգում

Տնտեսական

13 Հուլիսի 2017, 13:15
 Լուսինն օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով. յուրատեսակ համաձայնագիր` կառավարության օրակարգում

Կառավարության նիստում չզեկուցվող հարցերի շարքում ՀՀ կապի, տրանսպորտի և ՏՏ նախարարությունը ներառել է «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:

Առաջարկվում է հավանություն տալ 1979 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորքում ստորագրված «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետու­թյան կառավարու­թյան օրենսդրական նախա­ձեռնությանը:

Ըստ համաձայնագրի, կողմ պետությունները, նշելով պետությունների ձեռքբերումները Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում, գիտակցելով, որ Լուսինը՝ որպես երկրագնդի բնական արբանյակ, կարևոր դեր է կատարում տիեզերքի հետազոտման գործընթացում, վճռական լինելով հավասարության սկզբունքի հիման վրա խթանելու Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների միջև հետագա համագործակցության զարգացումը, ցանկանալով կանխել Լուսնի վերածումը միջազգային հակամարտության գոտու, որոշում են

Կողմ պետությունները պետք է օգտագործեն Լուսինը բացառապես խաղաղ նպատակներով։

Լուսնի վրա արգելվում է ուժի ցանկացած գործադրում, ուժի գործադրման ցանկացած սպառնալիք, թշնամական գործողություն կամ թշնամական գործողությունների սպառնալիք։ Նմանապես, արգելվում է Լուսինն օգտագործել այդպիսի գործողություններ իրականացնելու համար, կամ ցանկացած նմանատիպ սպառնալիք ներկայացնել երկրագնդի, Լուսնի, տիեզերանավերի, տիեզերանավերի անձնակազմերի կամ մարդու կողմից ստեղծված տիեզերական օբյեկտների համար։

Կողմ պետությունները չպետք է Լուսնի ուղեծրում կամ դեպի Լուսին կամ Լուսնի շուրջ թռիչքի այլ հետագծերի վրա տեղակայեն միջուկային զենք կամ ցանկացած այլ տեսակի զանգվածային ոչնչացման զենք. նրանք նաև չպետք է տեղակայեն կամ օգտագործեն այդպիսի զենք Լուսնի վրա կամ նրա ընդերքում։

Լուսնի վրա արգելվում է ռազմական բազաների, օբյեկտների և ամրաշինությունների հիմնումը, ցանկացած տեսակի զենքի փորձարկումն ու ռազմական զորախաղերի անցկացումը։ Գիտական հետազոտությունների համար կամ ցանկացած այլ խաղաղ նպատակներով զինվորական անձնակազմի օգտագործումը չի արգելվում։ Լուսնի հետազոտման և օգտագործման համար անհրաժեշտ ցանկացած սարքավորման կամ հարմարության օգտագործումը չի արգելվում։

Լուսնի հետազոտումը և օգտագործումը վերապահվում է ամբողջ մարդկութ­յանը և պետք է տեղի ունենա ի շահ բոլոր պետությունների՝ անկախ նրանց գիտական կամ տնտեսական զարգացման աստիճանից։ Պատշաճ կերպով հաշվի են առնվում ներկա և ապագա սերունդների շահերը, ինչպես նաև, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն, կենսապայմանները բարելավելու և տնտեսական ու սոցիալական առաջընթացը և զարգացումը խթանելու անհրաժեշտությունը։

Կողմ պետությունները Լուսինը հետազոտելիս և օգտագործելիս միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու համար Լուսնի շրջակա միջավայրի` գոյություն ունեցող հավասարակշռության խաթարումը, որն առաջանում է այդ միջավայրում կատար­ված բացասական փոփոխությունների, միջավայրի համար օտար նյութեր ներմու­ծե­լու պատճառով այդ միջավայրի վնասակար աղտոտման հետևանքով կամ այլ կերպով։ Կողմ պետությունները նաև միջոցներ են ձեռնարկում` խուսափելու համար երկրագնդի շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն գործելուց, որը կա­րող է առաջանալ արտերկրային նյութերի ներմուծման հետևանքով կամ այլ կերպով։

Կողմ պետությունները Լուսնի վրա կարող են ստեղծել մարդու կողմից կառավարվող և մարդու կողմից չկառավարվող կայաններ։ Կողմ հանդի­սացող այն պետությունը, որը կայան է ստեղծում, օգտագործում է միայն այն տարածքը, որն անհրաժեշտ է այդ կայանի կարիքների համար, և անմիջապես տեղեկացնում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այդ կայանի գտնվելու վայրի ու նպատակների մասին։

 

Իրավիճակը՝ շփման գծում
20 Հունվարի 2018, 14:22 Իրավիճակը՝ շփման գծում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica