close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+25°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրային սննդի ոլորտում կվերանայվի արտոնագրային վճարի չափը

Տնտեսական

13 Հուլիսի 2017, 12:58
 Հանրային սննդի ոլորտում կվերանայվի արտոնագրային վճարի չափը

Կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց հանրային սննդի ոլորտում արտոնագրային հարկի կիրառման վերաբերյալ:

2016թ ընդունված հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասով սահմանվել էին նոր չափանիշներ, մասնավորապես ներկայումս գործող հանրային սննդի օբյեկտների արտոնագրային վճարների կիրառման համար սպասարկման սրահի մակերեսի առավելագույն շեմ հանդիսացող 600 քառակուսի մետր պահանջի փոխարեն սահմանվել էր 100 քառակուսի մետր: ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստի ժամանակ բարձրացվել էր այդ ոլորտի հնարավոր ռիսկերի հարցը:

Հաշվի առնելով ՓՄՁ զարգացման քաղաքականությունը, վարչապետը հանձնարարեց ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, ինչպես նաև ՊԵԿ նախագահին մեկ ամսյա ժամկետում համատեղ քննարիկել հանրային սննդի ոլորտում ՓՄՁ կազմակերպությունների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica