close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2018
+26°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանձնարարական` բնապահպանական փորձաքննության կատարելագործման վերաբերյալ

Տնտեսական

13 Հուլիսի 2017, 12:38
 Հանձնարարական` բնապահպանական փորձաքննության կատարելագործման վերաբերյալ

Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց բնապահպանական փորձաքննության կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ:

Ներկայումս գործող շրջակա միջավայրի ազդեցության վրա գնահատման և փորձաքննության օրենսդրական կարգավորումներում անհրաժեշտ է վերանայել ընթացիկ գործունեության դասակարգում, ֆինանսավորման աղբյուրները, ժամկետներն ու ընթացակարգերը: Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում պահանջվում  է բնապահպանական փորձաքննության պատշաճ, նախատեսելի և ողջամիտ ժամկետների իրականացում՝ ըստ միջազգային չափանիշների լավագույն չափանիշների:

Վարչապետը հանձնարարեց բնապահպանության նախարարին 3 ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետության շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

«Պարոն Մինասյան երեք ամիսը մի քիչ շատ չէ՞»,- հարցրեց վարչապետը՝ բնապահպանության նախարարին:

«Կարող ենք մեկ ամսվա ընթացքում էլ անել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

«Ֆիքսեցինք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

 

Օդի ջերմաստիճանը կնվազի
21 Հուլիսի 2018, 18:00 Օդի ջերմաստիճանը կնվազի
7 օր` առաջնագծում
21 Հուլիսի 2018, 13:55 7 օր` առաջնագծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica