close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+19°
+27°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲԸ-ներին կառուցապատման իրավունքով հողամաս կտրամադրվի

Տնտեսական

12 Հուլիսի 2017, 22:36
 «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲԸ-ներին կառուցապատման իրավունքով հողամաս կտրամադրվի

 Կառավարության վաղվա նիստի օրակարգում բնապահպանության նախարարությունը ներառել է որոշում` «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲԸ-ներին  առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին:

Ըստ այդմ,  Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում «Սևան ակվա» փակ բաժնետիրական ընկերությանը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 1.9466 հեկտար հողամաս՝ համաձայն հավելվածի, վճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով:

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում «Սևանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությանը Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 21,8 հեկտար հողամաս՝ համաձայն հավելվածի, վճարի չափը սահմանելով հողի հարկի տարեկան դրույքաչափով:

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ համալիր ծրագրի շրջանակներում 2015 թվականին ստեղծվել է «Սևան Ակվա» ՓԲ ընկերությունը: «Սևանի իշխան» ՓԲ ընկերությունը իրականացնում է մանրաձկան և ձկան վերամշակման գործարաններիշինարարությունըևշահագործումը, իսկ «Սևան Ակվա» ՓԲ ընկերությունը իրականացնում է Սևանա լճում տեղակայված մոդելային տնտեսության շահագործման աշխատանքները:

Ակնկալվող արդյունքներն են. Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրով նախատեսված ձկան արտադրության արժեշղթայի օղակների գործունեության արդյունավետ կազմակերպումը, որի արդյունքում ձևավորված միջոցները կուղղվեն Սևանա լճի հիմնախնդիրները լուծմանը, և կնպաստեն Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնմանը:

 

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica