close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

15 երկրներում Հայաստանը կունենա ՏՏ ներկայացուցչություններ

Տնտեսական

12 Հուլիսի 2017, 21:17
 15 երկրներում Հայաստանը  կունենա ՏՏ ներկայացուցչություններ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հուլիսի 12-ին  տեղի ունեցավ նախարար Վահան Մարտիրոսյանի և «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախարարության և «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև փետրվարին ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ աշխարհի 15 երկրներում Հայաստանը  պետք է ունենա ներկայացուցչություններ, որոնք Հայաստանի ՏՏ զարգացումները կներկայացնեն աշխարհին։

«Այսօր արդեն ակնհայտ են առաջին կոնկրետ արդյունքները:  Հինգ երկրներում՝  ԱՄՆ-ում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Բոլիվիայում, բացվել են ներկայացուցչություններ։ Այդ երկրների մասնագետների հետ տեղի են ունեցել հանդիպումներ, ստորագրվել են մի շարք հուշագրեր։ Առաջիկայում ներկայացուցչություններ կբացվեն նաև Իրանում, Ռուսաստանում, Իսպանիայում և Մեքսիկայում»,-տեղեկացրեց նախարարը։

Վահան Շաքարյանը, մանրամասնելով կատարված աշխատանքները, նշեց, որ Բոլիվիայի մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել հանդիպումներ, նրանք այցելել են Հայաստան,  մշակվել են համագործակցության ուղղությունները։

Բացի այդ, շուտով կավարտվեն գիտահետազոտական լաբորատորիա  հիմնելու համար «IDS» կազմակերպության ներկայացուցիչների հետ  պայմանագրի նախապատրաստման աշխատանքները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica