close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2018
+3°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոռոգման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պահուստային ֆոնդից գումար կհատկացվի

Տնտեսական

12 Հուլիսի 2017, 19:55
 Ոռոգման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պահուստային ֆոնդից գումար կհատկացվի

 Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներառել է որոշում` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին: Ըստ այդմ,  մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար պահուստային ֆոնդից էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 62 միլիոն 625 հազար դրամ:

Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար ՀՀ Լոռու, ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Տավուշի մարզերում անհրաժեշտություն է առաջացել իրականցնել նախագծանախահաշվային և ներքին ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:

ՀՀ Լոռու մարզի Սարահարթ համայնքում՝ Սարահարթի պոմպակայանը տարածաշրջանը սպասարկող ջրօգտագործողների ընկերության կողմից շահագործվել է մինչև 2004թ-ը: Ներկայումս այն գտնվում է թալանված վիճակում: Անհրաժեշտ է վերականգնել/վերակառուցել էլեկտրական ենթակայանը, պոմպակայանի շենքը, մոտեցնող ջրանցքը, ավազանը, ինչպես նաև ձեռք բերել պոմպեր /ագրեգատ և շարժիչ/, այլ սարքավորումներ: Պոմպակայանը հնարավորություն կտա ոռոգել իշխման տակ ընկած շուրջ 60 հա հողատարածք: Անհրաժեշտ է իրականացնել նախագծանախահաշվային աշխատանքներ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնք՝ Սպիտակասարից սնվող, Լանջաղբյուրի N 1 ջրամբարի 4500 մ երկարությամբ մոտեցնող ջրանցքը կառուցվել է 1970-ական թվականներին՝ բետոնյա, ЛР-60 տիպի կիսախողովակներով: Ներկայումս ջրանցքն ամբողջությամբ քայքայված է, ընդհանուր շուրջ 150մ երկարությամբ հատվածներում՝ փլուզված: Ջրանցքի տեխնիկական վիճակով պայմանավորված ոռոգման շրջանում ջուրը չի հասնում ջրամբար, որի իշխման տակ ընկած հողատարածքներում ոռոգման այլընտրանքային ջրաղբյուր չկա: Ավելի ցածր նիշերում ընկած հողատարածքներում ոռոգման ջրամատակարարումն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով, էլեկտրաէներգիայի մեծ ծախսով շահագործվող խորքային հորից: Ջրանցքի հիմնանորոգման խնդիրն ուսումնասիրվել է և անհրաժեշտ է իրականացնել նախագծանախահաշվային աշխատանքներ:

ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնք՝ 40 հա տարածք զբաղեցնող տնամերձերի ոռոգման ներքին ցանցը ներկայումս ամբողջությամբ քայքայված է և չի շահագործվում: Ներքին ցանցի հիմնանորոգման նպատակով 2014 թվականին Կոմիտեի նախաձեռնությամբ «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից 1830 գծմ երկարությամբ, 110-250 մմ տրամագծով ջրատարի կառուցման համար իրականացվել են նախագծանախահաշվային աշխատանքներ և աշխատանքների արժեքը գնահատվել է շուրջ 54,4 մլն դրամ:

Ինժեներական կառուցվածքների վերականգնման, ամրացման և հիմնանորոգման աշխատանքների իրականացմամբ հնարավոր կլինի իրականացնել ոռոգման ջրի անխաբան մատակարարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica