close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2018
+32°
+35°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2018
USD1480.60
GBP1624.64
EUR1557.74
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստան-Իրան ճանապարհին կլինեն բժշկական սպասարկում և շտապ օգնության ծառայություններ. Դավիթ Լոքյան

Տնտեսական

10 Հուլիսի 2017, 20:47
 Հայաստան-Իրան ճանապարհին կլինեն  բժշկական սպասարկում և շտապ օգնության ծառայություններ. Դավիթ Լոքյան

Դավիթ Լոքյան. «Առաջիկայում Հայաստան-Իրան ամբողջ ճանապարհի հատվածում ձևավորվելու են  այն հիմնական կետերը, որտեղ կլինեն  բժշկական սպասարկում և շտապ օգնության ծառայություններ»

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրավերով մեր երկրում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են  եղել նաև ՀՀ –ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան  Սեյեդ Քազեմ Սադջադին, ՀՀ ԱԻ  նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը:

Ողջունելով հյուրերով, նախարար Լոքյանը  ընդգծել է «Կարմիր մահիկ» կազմակերպության դերը աշխարհում՝   մարդկանց օգնելու, փրկելու հարցում, և այս համատեքստում կարևորել է պատվիրակության այցը Հայաստան:

«Մենք հարևաններ լինելով, զբաղեցնելով հասարակածային նույն գիծը, կարծում եմ,  շատ բնական աղետներ ունենք, որ նույնատիպ են երկու երկրների համար: Այդ տեսակետից համագործակցությունը մեր արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ շատ կարևորում եմ: Մենք էլ  մեր երկրում արդեն ձևավորել ենք արտակարգ իրավիճակների շատ լավ համակարգ: Կարծում եմ, նաև սովորելու,  օժանդակությունների,  անհրաժեշտ փոխադարձ տեղեկատվության փոխանակման խնդրներ կան, որ պետք է միասին անենք»,-ասել Դ. Լոքյանը:  

Դեսպան  Սեյեդ Քազեմ Սադջադին իր հերթին նույնպես կարևորել է «Կարմիր մահիկի» պատվիրակության հանդիպումը նախարար Լոքյանի հետ, նշել, որ համագործակցության մեջ հաջողելու գրավականը նաև Հայաստանի տարբեր, հատկապես սահմանային, մարզերի հետ ակտիվ աշխատանքն է:

«Կարմիր մահիկի» ընկերակցության փրկարարական ծառայության ղեկավար Մորթեզա Սելիմիի խոսքով էլ, հաշվի առնելով այն պաշտմամշակութային անցյալը, որ ունեն երկու երկրները, նաև  ձևավորված համագործակցությունը, որևէ  խնդիր չի լինելու  առավել զարգացնելու նաև արտակարգ իրավիճակներում համագործակցելու  կապերը: Նա գոհունակություն է հայտնել առ այն, որ կապեր են  հաստատվել Հայաստանում այն երեք կարևոր կառույցների՝ ԱԻՆ, ՏԿԶՆ և ԱՆ, որոնք ուղղակիորեն կապ ունեն տարբեր աղետների դեմ պայքարի հարցում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կարևոր նշանակության ճանապարհների վրա առաջին բուժօգնության կետերի տեղակայման մոդելի  ներդրման,   աղետների արձագանքման ոլորտում ՀՀ տարբեր մարզերում անդրսահմանային համագործակցությանը վերաբերող հարցերին:  Նախարար Լոքյանը հյուրերին տեղեկացրել է, որ  առաջիկայում Հայաստան-Իրան ամբողջ ճանապարհի հատվածում ձևավորվելու են  այն հիմնական կետերը, որտեղ կլինեն  բժշկական սպասարկում և շտապ օգնության ծառայություններ: «Դա ցույց կտրվի զբոսաշրջիկներին,  ուղևորին, այցելուին, իսկ համապատասխան ծառայություններն էլ  պատրաստ կլինեն այդ օժանդակությունը ցուցաբերել»,-ասել է նախարար Լոքյանը:

 Հանդիպման ավարտին երկուստեք վստահություն է հնչել, որ նաև այս ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությունն արդյունավետ է լինելու:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica