close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+20°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր

Տնտեսական

30 Հունիսի 2017, 21:50
 Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր

Հունիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են դրամաշնորհային համաձայնագրեր «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում:

Եվրոպական միության Հարևանության ներդրումային գործիքի միջոցով 3.5 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Անժելա Սաքսը, իսկ  Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի միջոցներից 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Անժելա Սաքսը և ՎԶԵԲ-ում E5P հիմնադրամի տնօրեն Էվա Մանիկը:

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը» նպատակ ունի աջակցել ՀՀ-ին` բարելավելու կոշտ թափոնների կառավարումը ծրագրում նշված մարզերում: Ծրագրի ներդրումային բաղադրիչների մեջ, մասնավորապես, ներառված են` թափոնների հավաքման բեռնատարները, թափոնների համար կոնտեյներները/արկղերը, թափոնների հավաքման նոր կետերը, նոր աղբավայրի կառուցումը (ներառյալ շինություններն ու կառույցները), աղբավայ­րի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումները, փոխանցման կայանների շինարարությունը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլն եվրո: Բացի վերը նշված դրամաշնորհային միջոցներից՝ ծրագիրը ներառում է նաև 5.5 մլն եվրո արժողությամբ վարկային միջոցներ, որոնք տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից:

ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica