close
Եղանակը Երևանում
17 Դեկտեմբերի 2017
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Դեկ 2017
USD1482.36
GBP1647.76
EUR1568.99
RUB18.19
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտունիում 72-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով ձերբակալվել է որդին

Իրավունք

19 Հունիսի 2017, 18:50
 Մարտունիում 72-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով ձերբակալվել է որդին

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի 72-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները:

2017 թվականի հունիսի 18-ին Մարտունի քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն քաղաքի 47-ամյա բնակիչն իրենց տանը հարձակվել է մոր վրա:

Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և նշված բնակարանի ննջասենյակներից մեկում հայտնաբերվել է 72-ամյա կնոջ դին, ով,  նախնական տվյալներով, խեղդամահ է արվել էլեկտրամալուխով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կնոջ պարանոցին հայտնաբերվել է ձգված մալուխ, ծնոտի շրջանում՝ անհարթ եզրերով մինչև ծնոտոսկրը բաց վնասվածք:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տարեց կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել որդին, ով դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նույն օրը 47-ամյա տղամարդը հայտնաբերվել է: Վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով և հարցաքննվել:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։ 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
16 Դեկտեմբերի 2017, 21:30 ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում
Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
16 Դեկտեմբերի 2017, 18:00 Դեկտեմբերի 20-ից՝ տեղումներ
Հերթական երկրաշարժը` Իրանում
16 Դեկտեմբերի 2017, 11:00 Հերթական երկրաշարժը` Իրանում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica