close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2017
+0°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը նախատեսում է բուհերի պետպատվերի տեղերն ավելացնել

Հասարակություն

19 Հունիսի 2017, 17:53
 Կառավարությունը նախատեսում է բուհերի պետպատվերի տեղերն ավելացնել

Կառավարության ծրագիրը հունիսի 21-ին կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը: Ծրագրի համաձայն` բարձրագույն կրթության ոլորտում կլինեն փոփոխություններ` ինչպես կրթական ծրագրերի, այնպես էլ բուհերի կառավարման համակարգում:

Ըստ այդմ` նախատեսվում է 2019-2021թթ. վերանայել մասնագիտությունների կրթական ծրագրերի բովանդակությունը և կառուցվածքը` ներդնելով նոր մոդուլային կառուցվածքներ:

Ինչ վերաբերում է վարձավճարներին և պետպատվերի տեղերին, ապա կառավարության նոր ծրագրով նախատեսվում է պետպատվերի տեղերն ավելացնել, սակայն ոչ թե գործող պետպատվերի համակարգում, այլ նոր համակարգի ներդրմամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն արդեն իսկ անդրադարձել է այս փոփոխությանը` նշելով, որ պետպատվերի մեջ այսուհետ առաջնայինը կլինի սոցիալական բաղադրիչը: Ըստ նախարարի` կան դիմորդներ, ովքեր քննությունը հանձնում և դրական են ստանում, բայց վարձի պատճառով չեն կարողանում շարունակել ուսումը. պետպատվերի շրջանակներում առաջին հերթին հենց այս դիմորդների վարձը պետք է փոխհատուցվի:

Այս մասով կառավարության ծրագրում նշվում է, որ, 2019-ից սկսած, անհրաժեշտ է  ապահովել բնակչության բոլոր խավերի համար բարձրագույն կրթություն ստանալու հավասար հնարավորություններ` ավելացնելով պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների թիվը:

Բացի այդ` կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում նաև բուհերում անձեռնմխելի ֆոնդեր ստեղծելուն, որը պետք է կյանքի կոչվի մինչև 2019 թվականը: Այս մասին նույնպես Լևոն Մկրտչյանը խոսել էր` նշելով, որ փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի բուհերն այլևս կախված չլինեն ուսանողների վարձավճարներից, քանի որ այն  բերում է կրթության որակի անկման: Իսկ անձեռնմխելի ֆոնդը նվիրատուի պահանջով մշտապես պահպանվող դրամագլուխ է, որը բուհի սեփականությունն է: Այն ձևավորվում և համալրվում է հանգանակության, նվիրատվության, ժառանգության, դրամաշնորհների, ինչպես նաև ֆոնդի կառավարման արդյունքում ստացված եկամտի չօգտագործված մասի` ֆոնդին փոխանցման արդյունքում:

Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica