close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2017
+15°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2017
USD1480.22
GBP1607.86
EUR1536.12
RUB18.04
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

Նախորդ տարիների 130 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ

Հասարակություն

19 Հունիսի 2017, 17:51
  Նախորդ տարիների 130 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ

Հիմք ընդունելով «Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման»  կարգը՝ 2017թ.-ի մայիսի 11-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի 2017 թվականի ամփոփիչ ատեստավորման քննություններ (մագիստրոսական թեզի պաշտպանությունները՝ փետրվար և մայիս ամիսներին): Բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած շրջանավարտների քննությունները կազմակերպվել են 27 մասնագիտությունների (մասնագիտացումների) գծով:            

Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների 172 (որից 2-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրով) շրջանավարտներից ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 130-ը /75.6%/, որից 2-ը՝ մագիստրոս, և ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի համաձայն` տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտների ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը փոխարինվելու է համապատասխան մասնագիտության և որակավորման բակալավրի ու մագիստրոսի պետական նմուշի դիպլոմով:

ՀՀ ԿԳՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica