close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2017
+15°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2017
USD1480.22
GBP1607.86
EUR1536.12
RUB18.04
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

4800 երեխա կմասնակցի հունիսի 19-ից մեկնարկող` ամառային հանգստի ծրագրին

Հասարակություն

19 Հունիսի 2017, 17:34
 4800 երեխա կմասնակցի հունիսի 19-ից մեկնարկող`  ամառային հանգստի ծրագրին

ՀՀ վարչապետի որոշման համաձայն` 2017 թվականի հունիսի 19-ից մեկնարկել է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան 4800 երեխաների ամառային հանգստի ծրագիրը՝ երեք հերթափոխով՝ 20-ական օրով:

Դպրոցականների 2017 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով ստեղծված  ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե  Տերտերյանի նախագահությամբ գործող հանձնաժողովն արդեն հաստատել է 4800 երեխայի  բաշխումն ըստ ՀՀ մարզերի: Ամառային ճամբարներին կմասնակցեն նաև երեխաներ Արցախից և Ջավախքից:

Ամառային հանգիստը կկազմակերպվի 3 հերթափոխով՝ «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Աղբյուր ԼԱՎԱ» և «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ճամբարներում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica