close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2017
+11°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2017
USD1481.35
GBP1637.89
EUR1565.97
RUB18.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրեդիտային համակարգ` 10-12-րդ դասարաններում. ինչ է առաջարկում կառավարությունը

Հասարակություն

19 Հունիսի 2017, 16:59
 Կրեդիտային համակարգ` 10-12-րդ դասարաններում. ինչ է առաջարկում կառավարությունը

Արդեն պատրաստ է կառավարության ծրագիրը, որը հունիսի 21-ին կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը: Ըստ այդմ` կրթության ոլորտում մի շարք բարեփոխումներ են սպասվում: Այսպես` հանրակրթության ոլորտում նախատեսվում է 2018-ից ներդնել քիչ թվով աշակերտներ ունեցող դպրոցների կրթության կազմակերպման նոր մոդելներ, ինչպես նաև արդիականացնել հանրակրթական ծրագրերը, մասնավորապես` հանրակրթական հաստատություններում ներդնել ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության տարրեր:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշել էր, որ ԿԳՆ-ն այժմ ուսումնասիրում է մի շարք դպրոցների հաջող ծրագրերը` դրանք հանրակրթական այլ դպրոցներում ներառելու համար: Մասնավորապես` կսահմանվի ուսուցիչների նվազագույն աշխատավարձ, որպեսզի փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների մանկավարժները չտուժեն: 

Բացի այդ` կառավարության ծրագրով նախատեսվում է նաև 2018-ից, փորձնական ծրագրի շրջանակներում, 10-12-րդ դասարաններում ներդնել կրեդիտային համակարգ: Հիշեցնենք, որ այս փոփոխության մասին ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն էր դեռևս խոսում: Դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրումը ենթադրում է, որ որոշակի առարկաներից բուհը կրեդիտներ կարող է վերցնել նաև դպրոցից: 2014-ին, սակայն, փոփոխությունն այդպես էլ կյանքի չկոչվեց, իսկ այս անգամ կառավարությունն այն նախ պիլոտային ծրագրով կփորձի կյանքի կոչել:

Եվս մեկ կարևոր փոփոխություն է նախատեսվում` մինչև 2018-ի ավարտը ներդնել մասնագիտական կողմնորոշման կենտրոնների համակարգ:  Մարզերի և Երևանի դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասընթացներ է իրականացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ԿԳՆ-ի հետ համատեղ: Սակայն այդ դասընթացները չեն ընդգրկում բոլոր դպրոցները` միայն 200 դպրոցում են իրականացվում: Իսկ նոր ծրագիրը նախատեսում է աշխատանք բոլոր դպրոցների հետ: 

Գարեգին Բ-ն մեկնել է Բեռլին
17 Հոկտեմբերի 2017, 15:43 Գարեգին Բ-ն մեկնել է Բեռլին

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica