close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2017
+16°
+19°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2017
USD1481.93
GBP1633.83
EUR1569.16
RUB18.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծաղկաձոր մեկնեց երեխաների առաջին խումբը

Հասարակություն

19 Հունիսի 2017, 16:12
 Ծաղկաձոր մեկնեց երեխաների առաջին խումբը

Հունիսի 19-ին, վաղ առավոտյան Արագածոտնի մարզպետարանի մոտից դեպի  Ծաղկաձոր ուղեւորվեցին բարձրակարգ ավտոբուսները՝ տանելով «Լավա աղբյուր» մանկական ճամբարում հանգստանալու մեկնող երեխաների առաջին հերթափոխին: Նրանք 105-ն են, ովքեր ճամբարում կմնան մինչեւ հուլիսի 8-ը: 

Դեպի ճամբար երեխաներին տեղափոխումը կատարվեց մարզպետարանի կողմից` ապահովելով հանգիստ եւ անվտանգ ուղեւորություն: Նրանց հետ ճամբար մեկնեցին նաեւ մարզից գործուղված բուժաշխատողները, ովքեր այնտեղ կմնան մինչեւ ամառային հանգստի ավարտը:

Արագածոտնի մարզից այս ամռանը Ծաղկաձորում կհանգստանա 355 երեխա: Նրանց մեջ են զոհված եւ վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով, նպաստառու, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ , բազմացավակ ընտանիքներին: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ, նախապես ուսումնասիրվել է համայնքներում առկա համանման կարգավիճակ ունեցող երեխաների ցանկը, որպեսզի հանգստացողների մեջ ընդգրկվեն առավել կարիքավորները, ներգրավելով մարզի բոլոր տարածաշրջանները:

Երեխաների առաջին խմբին կփոխարինի երկրորդը` 125 հոգի: Նրանց համար հանգստի օրեր են նախատեսված հուլիսի 8-ից մինչեւ օգոստոսի 27-ը: Երրորդ հերթափոխի երեխաները՝ դարձյալ 125 հոգի, Ծաղկաձորում կլինեն հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 15-ը:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

ՃՏՊ` Դիլիջանի ոլորաններում
22 Հոկտեմբերի 2017, 18:20 ՃՏՊ` Դիլիջանի ոլորաններում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
21 Հոկտեմբերի 2017, 17:50 Օդի ջերմաստիճանը կբարձրանա

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica