close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2017
+15°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2017
USD1480.22
GBP1607.86
EUR1536.12
RUB18.04
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

Խիստ վերահսկողություն` hրդեհներից խուսափելու համար

Հասարակություն

19 Հունիսի 2017, 15:40
 Խիստ վերահսկողություն` hրդեհներից խուսափելու համար

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է խստացված հսկողություն սահմանել ընդհանուր օգտագործման բոլոր այն տարածքներում, որտեղ, շոգ եղանակով պայմանավորված, առկա է հրդեհների առաջացման հնարավոր վտանգ:

«Ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում, ինչը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է պատկան մարմինների հետ համագործակցված խստորեն վերահսկել մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման բոլոր այն տարածքները, որտեղ մեր համաքաղաքացիները նախընտրում են կազմակերպել իրենց հանգիստը: Սրան զուգահեռ նաև համապատասխան քայլեր ձեռնարկեք հանրության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, որպեսզի առավել զգոն և ուշադիր լինեն՝ անզգուշաբար հրդեհի առաջացում և կրակի տարածում թույլ չտալու համար: Բացի այդ, հաշվի առնելով, որ ամռան շոգին մասնավորապես հրավառությունները կարող են հանգեցնել խոշոր հրդեհների առաջացման, խիստ վերահսկողություն իրականացրեք այս ուղղությամբ և սահմանափակեք հատկապես հրդեհավտանգ տարածքներում հրավառությունների կազմակերպումը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica