close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2017
+34°
+36°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2017
USD1478.55
GBP1614.08
EUR1562.30
RUB18.10
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Թբիլիսիի մրցաշարում տեղի ունեցած միջադեպը պարզաբանում է Լևոն Ջուլֆալակյանը

Սպորտ

19 Հունիսի 2017, 12:56
  Թբիլիսիի մրցաշարում տեղի ունեցած միջադեպը պարզաբանում է Լևոն Ջուլֆալակյանը

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը խոսեց Թբիլիսի մրցաշարում տեղի ունեցած միջադեպի մասին:

«Արթուր Ալեքսանյանն այն ըմբիշն է, որի մասին չի կարելի սխալ ինֆորմացիա տարածել: Մեր օլիմպիական չեմպիոնը Թբիլիսիում մրցում էր վրացի ըմբիշի հետ: Բնականաբար, մրցակցի համար մեծ հաջողություն կլիներ, որ հաղթեր Արթուրին: Ալեքսանյանը ակտիվորեն հարձակվում էր, բայց  մրցավարները միավորներ էին տալիս վրացի ըմբիշին: Գոտեմարտի  ավարտին մնացել էր 44 վայրկյան, երբ տեղի ուենցավ միջադեպ երկրպագուների միջև: Սկսեցին հարձակվել Արթուր Ալեքսանյանի հոր` Գևորգ Ալեքսանյանի վրա, ով նաև նրա անձնական մարզիչն է: Արթուրը, տեսնելով այդ ամենը, իջել է գորգից, որպեսզի խնդրի երկրպագուներին հանդարտեցնել կրքերը: Համոզված եմ` եթե մրցավարները թույլ տային շարունակել գոտեմարտը, ապա 44 վայրկյանների ընթացքում Արթուրը առավելություն կստանար մրցակցի նկատմամբ»,- ասաց նա:

Մարզիչը նաև նշեց, որ Հայաստանը ըմբշամարտի ֆեդերացիան դիմել է միջազգային ըմբշամարտի ֆեդերացիային, որ այս միջադեպի հետ կապված քայլեր ձեռնարկեն:   

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ընթացքում տրիբունայում քաշքշուկ էր սկսվել, և Արթուր Ալեքսանյանը լքել էր գորգը, իսկ մրցավարները որակազրկել էին նրան:

Գյուրզան մտել էր խոհանոց
23 Օգոստոսի 2017, 11:53 Գյուրզան մտել էր խոհանոց
Հրդեհ Դդմաշեն գյուղում
22 Օգոստոսի 2017, 19:55 Հրդեհ Դդմաշեն գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica