close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2018
+20°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տուլայի հիվանդանոցում բուժօգնություն ստացող 3 վիրավորներից 2-ը երեխաներ են. մանրամասներ

Հասարակություն

19 Հունիսի 2017, 11:45
 Տուլայի հիվանդանոցում բուժօգնություն ստացող 3 վիրավորներից 2-ը երեխաներ են. մանրամասներ

Երեկ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը (որում եղել է 20 ուղևոր), տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Վիրավորներից 6ժ­ը տեղափոխվել է Ստուպինո, 3-­ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց:

Տեղեկացնում ենք, որ Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուլայի հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է:

Նշենք, որ բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:

Առողջապահության նախարարություն

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica