close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարոն Մարգարյանը սեքսիստական արտահայտություններ էր անում. Զարուհի Փոստանջյան

Քաղաքական

18 Հունիսի 2017, 23:03
 Տարոն Մարգարյանը սեքսիստական արտահայտություններ էր անում. Զարուհի Փոստանջյան

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երևանի ավագանում «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է Երևանի ավագանու առաջին աշխատանքային նիստին, որը անցել է լարված մթնոլորտում:

Զարուհի Փոստանջյանը դժգոհեց, որ ավագանու նիստերի դահլիճում խլացուցիչներ էին տեղադրված, և հնարավոր չէր կապ հաստատել հասարակության հետ՝ ուղիղ եթերով հեռարձակելու համար ավագանու նիստը: Զարուհի Փոստանջյանը տարակուսել է, քանի որ ավագանու հաստիքացուցակը ուռճացված է:

«Ամեն ամիս մեկ միլիոն դրամ ենք վճարում հարկատուներս մեր գրպաններից քաղաքապետարանի աշխատավարձերի համար: Տարոն Մարգարյանը խլացրել էր, որ այդ ամենը չհեռարձակվի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նա  կրկնեց, որ Տարոն Մարգարյանի համար դժոխք են պատրաստելու, և նա թիրախավորված է «Երկիր ծիրանի»-ի կողմից:

«Նա նիստին շատ լարված էր, սեքսիստական արտահայտություններ  էր անում. նա փորձում էր լռեցնել Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Մանուչարյանին` ասելով. «Այդ աղջկա խոսափողը անջատեք»: Այդ վարվելակերպը գավառամտության նշան է և խտրականության մոտեցում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica