close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2017
+16°
+19°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2017
USD1481.93
GBP1633.83
EUR1569.16
RUB18.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունիսի 17-ը անապատացման դեմ պայքարի միջազգային օր

Տնտեսական

16 Հունիսի 2017, 23:49
 Հունիսի 17-ը անապատացման դեմ պայքարի միջազգային օր

Հունիսի 17-ը Միավորված Ազգերի կազմակերպությունը հռչակեց որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր: Այն նպատակ է հետապնդում բարձրացնելու իրազեկությունը անապատացման և երաշտի սպառնալիքների նկատմամբ: Սա հնարավորություն է հիշեցնելու բոլորին, որ հնարավոր է արդյունավետ պայքարել անապատացման դեմ, որի հիմնական գործիքն է հասարակության ակտիվ մասնակցությունը և համագործակցությունը բոլոր մակարդակներում:

2017 թվականի Անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրվա տոնակատարությունը նշանավորվում է այն ներուժով, որն ունի հողը՝ տալով մարդկանց հնարավորություն և ապագա շարունակելու ապրել իրենց հայրենի հողի վրա: Այս տարի հունիսի 17-ի կապակցությամբ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիան համախմբման կոչ է անում՝

Մեր հողը: Մեր տունը: Մեր ապագան:

Կարգախոսը նպատակ ունի աջակցելու դեգրադացված հողերի վերականգնման և բերրիության բարձրացմանը: Կայուն ապագա ունենալու գործում այդ աջակցությունը կարևոր դեր ունի դիմակայելու անապատացման երևույթներին:

Կարգախոսը մարդկանց ուշադրությունը սևեռում է հողերի բերրիությանը, որը կարևորագույն գործոն է նվազեցնելու միգրացիան:

Ամբողջ աշխարհում վերջին տարիների ընթացքում միջազգային միգրանտների թիվը արագ տեմպերով շարունակում է աճել՝

      2000թ. – 173 միլիոն,

      2010թ. – 222 միլիոն,

      2015թ. – 244 միլիոն մարդ (Միջազգային միգրացիայի մասին զեկույց - 2015թ.):

Հողի բերրիության անկումը ստիպում է մարդկանց ընտրել կյանքի ռիսկային ուղի: Գյուղական վայրերում, որտեղ մարդիկ կախված են սուղ հողային ռեսուրսներից՝ հողերի դեգրադացիան դառնում է հարկադիր գաղթի գործոն:

Ըստ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի քարտուղարության՝ միգրացիայի և զարգացման խնդիրների (շրջակա միջավայրի վիճակի վատթարացում, քաղաքական իրավիճակի անկայունություն, սննդի անվտանգության բացակայություն և չքավորություն) միջև նկատվում է ուղղակի կապ:

Քանի դեռ մենք չենք փոխել մեր մոտեցումը հողերի կառավարման նկատմամբ, հաջորդ տասնամյակների ընթացքում կարտագաղթվեն միլիարդավոր մարդիկ՝ չունենալով այլընտրանք:

Հողերի բերրիության աճը կմեծացնի հողօգտագործողների եկամուտը, ինչն էլ իր հերթին կկանխի մարդկանց միգրացիան և կնվազեցնի կոնֆլիկտների ռիսկերը: Կայուն հողօգտագործումը ստեղծում է նոր աշխատատեղեր գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության և տուրիզմի ոլորտներում:

ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի գործադիր քարտուղար Մոնիկ Բարբյուն անդրադառնալով ներկա իրավիճակին նշել է, որ ամբողջ աշխարհի քաղաքական օրակարգում միգրացիայի հետ կապված հարցը զբաղեցնում է առաջնային տեղ, քանի որ կան գյուղական համայնքներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, իսկ որոշները լքում են իրենց հողերը: Խնդիրը նրանում է, որ ապրուստի միջոցների կորուստը հողերի դեգրադացիայի պատճառով, բերում է մարդկանց անելանելի վիճակի: Նրա կարծիքով, հաջողության հասնելու հնարավորությունը այսօր ավելի մեծ է, քան երբևէ նախկինում:

Հողերի կայուն կառավարման միջոցով և հողերի չեզոք դեգրադացիային հասնելու ջանքերի ներդրումով, այսօր և ապագայում, մենք կարող ենք նվազեցնել կլիմայի փոփոխության ազդեցությունը, կանխել բնական պաշարների օգտագործման հետ կապված հակամարտությունները և նպաստել համայնքների զարգացմանը: Ավելի քան 100 երկիր, որոնք ենթարկվում են անապատացման կամ երաշտի, ներգրավված են ազգային թիրախների որոշման գործընթացում՝ մինչև 2030 թվականը հողերի դեգրադացիան իսպառ վերացնելու համար: Ներդրումներ կատարելով հողերի բարելավման և վերականգնման համար, երկրում կստեղծվեն տնային տնտեսություններին և համայնքներին ապրելու հնարավորություն, լրացուցիչ աշխատատեղեր, որոնք էլ իրենց հերթին կամրապնդեն ազգային անվտանգությունն ու կայուն զարգացման հեռանկարները:

Այստեղ պետք է նշել, որ 2015թ. ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվել է «Դեպի հողերի չեզոք դեգրադացիայի հասնելը. գաղափարը Հայաստանում գործնականում կիրառելի դարձնելու մասին» պիլոտային ծրագիրը: Արդյունքում հնարավոր եղավ գնահատել հողերի չեզոք դեգրադացիայի հասնելու հնարավորությունը Հայաստանում, մասնավորապես ազգային կամավոր թիրախների որոշման համար՝ արդյունքները զեկուցվեցին ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի»  Կոնվենցիայի կողմերի 12-րդ նստաշրջանին և որոշվեց ընդլայնել պիլոտային ծրագրի իրականացումն այլ երկրներում, ինչը ներկայումս իրականացվում է:

Միավորված Ազգերի կազմակերպության «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիան ընդունվել է 1994 թվականին Փարիզում՝ այն միակ իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային պայմանագիրն է, որը կապված է հողային հարցերի հետ:

Կոնվենցիան աջակցում և նպաստում է հողերի արդյունավետ կառավարմանը:

Կոնվենցիայի 195 Կողմ երկրների նպատակն է գործընկերության միջոցով հասնել Կոնվենցիայի դրույթների և կայուն զարգացման նպատակների իրականացմանը:

2015թ. սեպտեմբերին (25-27) ՄԱԿ-ի գագաթաժողովին ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունեցին կայուն զարգացման Օրակարգը, որի հիմքում ընկած են կայուն զարգացման նպատակները, ինչն էլ նախատեսված է իրականացնել մինչև 2030 թվականը:

Կայուն զարգացման նպատակներն են՝ 17-ը, իսկ թիրախները՝ 169-ը:

Նպատակ 15՝ ցամաքային էկոհամակարգերի պահպանություն, վերականգնում և կայուն օգտագործման խթանում, անտառների կայուն կառավարում, պայքար անապատացման դեմ, հողերի դեգրադացիայի գործընթացի դադարեցում ու հետ շրջում և կենսաբազմազանության կորստի դադարեցում:

Թիրախ 15.3՝ մինչև 2030թ. անապատացման դեմ պայքար և դեգրադացված հողերի վերականգնում, ձգտելով աշխարհում հասնելու հողերի չեզոք դեգրադացիայի:

Ըստ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 3/COP.12 որոշման «Հողերի չեզոք դեգրադացիան վիճակ է, երբ հողային ռեսուրսների որակը և քանակը, ինչը անհրաժեշտ է էկոհամակարգային ֆունկցիաների և ծառայությունների ապահովմանը և պարենային անվտանգության բարձրացմանը, մնում է կայուն, կամ աճում սահմանված ժամանակային և տարածական մասշտաբների և էկոհամակարգերի»:

 

ՃՏՊ` Դիլիջանի ոլորաններում
22 Հոկտեմբերի 2017, 18:20 ՃՏՊ` Դիլիջանի ոլորաններում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
21 Հոկտեմբերի 2017, 17:50 Օդի ջերմաստիճանը կբարձրանա

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica