close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+0°
+7°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օրակարգում է` երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավումը

Հասարակություն

16 Հունիսի 2017, 22:40
 Օրակարգում է` երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավումը

ՀՀ առողջապահության նախարարության և  Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի միջև կնքված 2016-2017թթ. համագործակցության երկամյա համաձայնագրի միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավումը Հայաստանում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցում էին  ԱՀԿ եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ Այգյուլ Կուտտումուրատովան, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի և  մարզերի մանկական հիվանդանոցային ծառայությունների բուժաշխատողներ:

Ներկայացվել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում այդ ուղղությամբ զարգացումները, Հայաստանում առկա իրավիճակը, մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ռազմավարության ներդրման ընթացիկ խնդիրները հիվանդանոցային մակարդակում: Չորս մարզային հիվանդանոցի (Աբովյան, Իջևան, Արթիկ, Վանաձոր) զեկուցողները ներկայացրել են, թե երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ուղեցույցների («Գրպանի տեղեկատուի») ներդրման շրջանակներում ինչ բարելավումներ են իրականացվել իրենց բժշկական կենտրոններում և ինչ խոչընդոտներ կան:

Աշխատաժողովում քննարկվել են մեր երկրում երեխաների հիվանդանոցային բուժօգնության որակի բարելավման հետագա զարգացումներին ուղղված անելիքները: 

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica