close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2019
USD1485.81
GBP1625.67
EUR1553.43
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղթանակ զբոսայգում կայացավ սեղանի թենիսի մասսայական մրցաշար

Սպորտ

10 Հունիսի 2017, 22:48
 Հաղթանակ զբոսայգում կայացավ  սեղանի թենիսի մասսայական մրցաշար

ՙՍպորտը բոլորի համար՚ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ   Երևանի Հաղթանակ զբոսայգում կայացավ սեղանի թենիսի մասսայական  մրցաշար, որին մասնակցեց տարբեր տարիքի ու մասնագիտության  մոտ 40 մասնակից: Մրցաշարի նպատակն էր տարբեր տարիքի ,  մասնագիտությունների և աշխարհայացքների տեր մարդկանց բերել դեպի սպորտ,  նաև մասսայականացնել սեղանի թենիս մարզաձևն ու մարդկանց մեջ քարոզել առողջ ապրելակերպի գաղափարը: 

Կանայք և տղամարդիկ նախ մրցեցին խմբային փուլով, ապա խմբերում առաջին և երկրոդ տեղերը գրաված մասնակիցները դուրս եկան եզրափակիչ փուլ , որտեղ էլ օլիմպիական մրցակարգով որոշեցին հաղթողին ու մրցանակակիրներին: Կանանց մրցակցությունում հաղթող դարձավ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության վարչության աշխատակից Արշալույս Գասպարյանը, 2-րդը Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ  Մարինե Կարապետյանն էր, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Շուշան Սիմոնյանը: Տղամարդկանց մրցակցությունում ուժեղագույնը Վահե Սիմոնյանն էր: 2-րդ մրցանակին արժանացավ Անդրանիկ Թորոսյանը, իսկ 3-րդը Սամվել Ջինանյանն  էր:
Հաղթողներն ու մրցանակակիրները  ՙԳոլդս ջիմ՚ ֆիտնես կենտրոնի կողմից ստացան 2 անձի համար նախատեսված ֆիտնես կենտրոնից օգտվելու քարտեր :
ՙՍպորտը բոլորի համար՚ մասսայական սպորտին և առողջ ապրելակերպին նպաստող հասարակական կազմակերպությունը  կշարունակի կազմակրեպել մասսայական միջոցառումներ՝  դեպի սպորտ բելելով ինչպես մայաքաղաքի այնպես էլ մարզերի ներկայացուցիչներին:

ԱԺ նիստն` ուղիղ
18 Հունվարի 2019, 10:01 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica