close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2018
-1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատանի բռնցքամարտիկները հաղթել են ընկերական մենամարտերում

Սպորտ

10 Հունիսի 2017, 15:50
 Պատանի բռնցքամարտիկները հաղթել են ընկերական մենամարտերում

Ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Ռուսաստանում ընկերական հանդիպում է անցկացրել Կրասնոդարի երկրամասի իրենց տարիքային հավաքականի հետ և հաղթել է 8:5 հաշվով: Պատնիների Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է ընկերական մենամարտերի մասին:

«Ընկերական մենամարտերը կարևոր էին մեզ համար, քանի որ մեր պատանի բռնցքամարտիկները միջազգային ռինգում մենամարտելու փորձ ձեռք բերեցին: Չեմ ցանկանա հավաքականից ինչ-որ մեկին առանձնացնել: Տղաները սպասվածից լավ հանդես եկան: Հատկապես պետք է նշել 52 կգ քաշային Արթուր Սահակյանին, ով տպավորիչ հաղթանակ տարավ կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի չեմպիոնի նկատմամբ»,-ասաց մարզիչը:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը Ռոստով էր մեկնել 13 մարզիկով. հաղթանակ են տոնել 46 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 48 կգ քաշային Հայկ Ալաբեկյանը, 52 կգ քաշային Արթուր Սահակյանը, 54 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 63 կգ քաշային Կարեն Ստեփանյանը, 66 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը:

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica