close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+14°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.19
GBP1681.63
EUR1593.95
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք խաղալու ենք հաղթանակի համար. Արթուր Պետրոսյան

Սպորտ

10 Հունիսի 2017, 10:37
 Մենք խաղալու ենք հաղթանակի համար. Արթուր Պետրոսյան

Հունիսի 9-ին Պոդգորիցա քաղաքի «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

-Արտա'կ, ինչպե՞ս է թիմը տրամադրված այս խաղից առաջ։

-Տղաների տրամադրությունը բարձր է, և մենք եկել ենք այստեղ հաղթելու համար։

-Երևանյան հանդիպման ժամանակ թիմը չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը, և Ձեր անցումից ու գոլից հետո կարծես «սառույցը կոտրվեց»։  Ի՞նչ կասեք մրցակցի մասին։

-Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Չեռնոգորիան շատ ուժեղ թիմ է։ Վաղը դժվար հանդիպում է սպասվում։ Ինչ վերաբերում է իմ անցմանը, ապա դա թիմային խաղ է, ինձ համար նշանակություն չունի, թե ով դա կանի` ես կամ մեկ այլ ֆուտբոլիստ։ Մենք թիմով ենք հաջողության հասնում։

Պարո'ն Պետրոսյան, Չեռնոգորիայի դեմ խաղը ձեր առաջին հանդիպումն էր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այն շատ էմոցիոնալ էր, այժմ կրքերն անցել են։ Ի՞նչ եք ակնկալում վաղվա խաղից։

-Առաջին արտագնա հանդիպումն է։ Արտակի հետ միանգամայն համաձայն եմ, շատ ուժեղ մրցակից է։ Շատ դժվար խաղ է սպասվում։ Իհարկե, ուսումնասիրել ենք մրցակցին։ Երեք անընդմեջ պարտությունից հետո թիմը վերականգնվելու խնդիր ունի, և կրկնում եմ, որ շատ դժվար խաղ է լինելու։ Կփորձենք ամեն ինչ անել հաղթանակի համար։

-Ո՞ր հաշիվը կբավարարի ձեր թիմին

-Մեզ համար ցանկացած խաղում հաղթանակն է կարևոր։ Մենք խաղալու ենք հաղթանակի համար։ Թե ոնց կստացվի, կտեսնենք խաղից հետո։

-Հավաքականը գլխավորելուց հետո Դուք առաջին անգամ հնարավորություն ունեցաք ավելի երկար աշխատել թիմի հետ, ավելի երկար մարզական հավաք անցկացրեցիք, նաև ընկերական խաղ եղավ` փորձարկումներ անելու համար։ Արդյո՞ք հաջողվեց այս ընթացքում նոր տակտիկական սխեմաներ մշակել և ձեր մարզչական ձեռագիրը հասցնել թիմին։

-Իմ կարծիքով` այս տասն օրերի ընթացքում բավականին լավ աշխատանք կատարեցինք։ Թիմը պատրաստ է վաղվա խաղին։ Ինչ վերաբերում է խաղային ձեռագրին, հուսով եմ` վաղը կտեսնենք։

-Արդյո՞ք Դուք կարծում եք, որ երեք անընդմեջ հաղթանակներից հետո ունենալու եք հոգեբանական առավելություն։

-Կարծում եմ` այո։ Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ ճնշումն ահռելի է։ Մենք գիտենք այդ մասին, քանի որ կարդացել ենք Չեռնոգորիայի մամուլը։ Իհարկե, ցանկացած հաղթանակ վստահություն է ներշնչում, այսինքն` ավելացնում է հավատը սեփական ուժերի նկատմամբ։

Առաջին խաղում Ստեֆան Յովետիչը շատ վտանգավոր էր գործում և անընդհատ սպառնում էր դարպասին։ Արդյո՞ք Դուք մտադիր եք անհատապես հսկել նրան։

- Անհատապես չենք խաղալու, ֆուտբոլը թիմային խաղ է։ Եթե դիրքային պայքարում ճիշտ խաղանք, փոխօգնությունը ժամանակին լինի, ապա կարող ենք չեզոքացնել վտանգը։ Այն, որ Յովետիչը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, կասկած չկա։

Վերջին շրջանում Ձեր հարզազրույցներում Դուք մեծ վստահություն եք ցուցաբերում։ Պարտության դեպքում արդյո՞ք պահապնելու եք այդ ինքնավստահությունը։

- Կարծում եմ` եթե ինքնավստահություն չունես, ուրեմն ֆուտբոլում գործ չունես։ Նորից կրկնեմ` ես պետք է թիմ պատրաստեմ, և եթե պարտություններից հետո մարզիչը կորցնում է ինքնավստահությունը, ապա այդ մարզչի համար շատ դժվար կլինի հաջողակ լինել։ Ես չեմ կարծում, որ մի պարտությունով ինքնավստահությունս կորցնելու եմ։ Կարևոր է, որ ինքնավստահությունը չվերածվի գոռոզության, և հուսով եմ, որ ինձ հետ այդպես չի պատահի։

Հավաքականի հետ ժամանել է վնասվածքներով երկու ֆուտբոլիստ` Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը։ Արդյո՞ք դա նրանց ցանկությունն էր` լինել թիմի հետ։  

- Դա ֆուտբոլիստների նախաձեռնությունն է եղել։ Մենք էլ ֆեդերացիայի նախագահի հետ, համաձայնել ենք, որ նրանք էլ գան Չեռնոգորիա։ Իմ կարծիքով` դա հոգեբանորեն կարող է օգնել թիմին, և եթե ֆուտբոլիստը ցանկություն ունի գտնվելու իր թիմին կողքին, ապա դա դրական նշան է։    

Առանց Հենրիխ Մխիթարյանի թիմը չի վաստակել ոչ մի միավոր, իսկ նրա վերադարձից հետո հաղթել է երկու խաղում։ Արդյո՞ք թիմի խաղը կախված է Հենրիխ Մխիթարյանից։

- Չեմ կարծում, որ խաղը կախված է միայն Հենրիխ Մխիթարյանից։ Կարծում եմ` այդ պարտությունները հոգեբանական բնույթ ունեին։ Հենրիխը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց եթե չլինեն մյուս տասը, ինչպես ասում են` «մեկը դաշտում զինվոր չէ»։ Հենրիխը պետք է թիմին, իսկ թիմը` Հենրիխին։

Էդգար Մալաքյանը վնասվածք ուներ և արդեն ապաքինվում է։ Արդյո՞ք նա լիովին պատրաստ է խաղին, և կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք ինչ-որ խնդիրներ ունեն։

- Այն ֆուտբոլիստները, որոնք գտնվում են այստեղ, լիովին պատրաստ են և առողջ։ Այդ առումով խնդիր չունենք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica